«Դերժավայի Արկադի» ունեցվածքը. նա 423 միլիոն դրամ նվեր է ստացել, 20 մլն դրամով էլ մեքենա է գնել
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի պատգամավոր Արկադի Համբարձումյանը 423 միլիոն դրամ եւ 20.9 միլիոն դրամին համարժեք բնամթերք է նվիրատվություն ստացել: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից: Արկադի Համաբարձումյանի ներկայացրած եկամուտների հայտարարագրում նշված է, որ պատգամավորը բացի նշված եկամուտից՝ եկամուտ է ստացել նաեւ գույքի օտարումից եւ աշխատավարձից: Աշխատավարձը կազմել է մոտ 6 միլիոն դրամ, իսկ գույքի օտարումից ստացել է 350 հազար դրամ:
2016 թվականին Արկադի Համբարձումյանը 20 միլիոն դրամով Lexus LX տեսակի ավտոմեքենա է գնել: Նույն տարում պատգամավորը 1.6 միլիարդ դրամ փոխառություն է տվել, որը հարկային տարվա վերջում դառնալով 1.9 միլիարդ դրամ, վերադարձվել է: Մեկ այլ փոխառությամբ էլ պատգամավորը հանձնել է 3.2 միլիարդ դրամ, իսկ տարվա ընթացքում ետ է ստացել 1.4 միլիարդը, մնացորդի վրա գումարվելով տոկոսները կազմել է 2.4 միլիարդ դրամ:
ԱԺ պատգամավորը 2016 թվականի սկզբին ունեցել է 5.2 միլիոն դրամ, որը հարկային տարվա վերջում դարձել է 156 միլիոն դրամ: Նրա նախորդ տարիների հայտարարագրերից էլ տեղեկանում ենք, որ Արկադի Համբարձումյանն ունի 1 առանձնատուն, 1 հասարակական նշանակության շինություն, 4 հողամաս, 1 Porsche Cayenne եւ 1 Daewoo Damas van»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...