Ընտրակեղծարարի ուշագրավ խոստովանությունը. «Ինձ կնստացնե՞ն»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում 9 քրեական գործ է քննվում ԱԺ ընտրություններում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձի առթիվ: Այդ գործերով 6 հոգու մեղադրանք է առաջադրվել, իսկ մեկն էլ կալանավորվել է:
Ընտրակեղծարարության փորձ արած անձանցից Սյունիքի մարզի բնակիչ Արարատ Կարախանյանը, որ ցանկացել է երկրորդ անգամ քվեարկել 34/67 ընտրատեղամասում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ուշագրավ խոստովանություն է արել. պարզվում է՝ այդ քայլին գնացել է հանուն վարչապետ Կարեն Կարապետյանի, որպեսզի երկրորդ անգամ եւս ձայնը տա ՀՀԿ-ին: «Գիտեք, մի քիչ խմած էի, ու վարչապետի խոսքերից շատ էի ոգեւորվել: Ասեցի՝ լավ մարդ է, ու էլի գնացի, ձայնս տամ ՀՀԿ-ին, այն էլ չեղավ, գնացի, ձեռքս տվեցի, մեկ էլ սարքի ձենը միացավ»,- պատմել է նա, եւ վերջում մեր թղթակցին հարցրել. «Հիմա բան հարցնեմ, ինձ կնստացնե՞ն, ես ուղղակի չգիտեի, որ սենց կլինի: Էլ նման բան չեմ անի»:
Ի դեպ, ինչ վերաբերում է կալանավորված ընտրակեղծարարին, ապա նա Արմավիր քաղաքի բնակիչ Ա. Կաղզվանցյանն է, որը, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նախորդ բոլոր ընտրություններում միշտ աշխատել է ՀՀԿ օգտին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...