Նիկոլ Փաշինյանին առաջարկել եմ հրաժարվել մեզ պարտադրված օտար օրակարգից. Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ Հայաստանի դատական համակարգում վիրահատական միջամտությունների անհրաժեշտության մասին հայտարարությանը:
«Երեկ Նիկոլ Փաշինյանին առաջարկել եմ հրաժարվել արտասահմանից մեզ պարտադրված օտար օրակարգից, այսպես կոչված, «վեթթինգից», անցումային արդարադատությունից, դատավորների ինքնասիրությունն ու արժանապատվությունը ստորացնող գործողություններից։
Փոխարենն առաջարկել եմ իմ և իմ գործընկեր պրոֆեսիոնալ իրավաբանների աջակցությունը՝ հայկական պետական շահին համապատասխանող դատաիրավական համակարգի բարեփոխումների հայեցակարգի մշակման գործում։
Մեզ պետք չեն պետությունն ու պետականությունը քանդող օտար պատվերները՝ որքան էլ որ այդ պատվերը կատարելու համար կխոստանան գրանտային ապահովում։
Սպասում եմ Փաշինյանի պատասխանին»,- գրել է նա:

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում