Փաստորեն, դատարաններն են մեղավոր, որ կախարդական փայտիկը կորել է․ Շարմազանով
Փաստորեն, դատարաններն են մեղավոր, որ կախարդական փայտիկը կորել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին։
«Փաստորեն, դատարաններն են մեղավոր, որ կախարդական փայտիկը կորել է ...
Փաշինյանն այսօր արեց այն, ինչ 30 տարում որեւէ գործիչ չի արել. Ալիեւն ըստ Փաշինյանի՝ ոչ միայն կիրթ է, այլ նաև ինքը չի պատերազմ սանձազերծել, այլ որոշ հայեր….
Հերիք է ողջ ժողովրդի անունից խոսես, ով Նիկոլին չի ընտրել ժողովուրդ չի՞»,- գրել է նա։
Շարմազանովն արդեն ֆեյսբուքյան ուղիղ եթերում ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը խախտեց Սահմանադրությունը՝ միջամտելով դատական համակարգին։
Նա նաեւ նշեց, որ նախկինում չնայած հակասություններին՝ որեւէ ընդդիմադիր ուժ պատերազմի սպառնալիքի մեղադրանքը իր քաղաքական հակառակորդների վրա չի գցել։
Հիշեցնենք, որ կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտությունների ժամանակը։ Նա նաեւ նշել էր՝ «չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության եւ անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»:
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում