«Որոշ տեղամասերում ստախանովյան տեմպերով քվեարկություն է գնացել» (տեսանյութ).
Եթե ԱԺ ընտրություններին 60,86 տոկոս մասնակցություն է եղել, նշանակում է՝ ընտրատեղամասային հանձնաժողովները կայծակնային արագությամբ են աշխատել: Սա տարակուսանքների առիթ է տվել դիտորդ կազմակերպություններին, քանի որ այդ դեպքում ստացվում է՝ ընտրատեղամասերում 200 վայրկյանում 4 ընտրող է եղել: «Եթե 2000 ընտրողը սահմանային արժեք ընդունենք, մենք տեսնում ենք ընտրատեղամասեր, որտեղ 500-ից ավելի են քվեարկել մի ժամվա մեջ: Այսինքն, եթե այդքան մարդ քվեարկեր, կնշանակեր՝ 2000-ից ավելի մարդ: Այդ որոշակի 3 ժամանոց ինտերվալներում որոշակի տեղամասերում ուղղակի ստախանովյան տեմպերով քվեարկություն էր գնացել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Վարուժան Հոկտանյանն ընտրությունների ընթացքում 2 ուսումնասիրություն է անցկացրել՝ վարչական ռեսուրսի չարաշահման եւ ընտրական թեւի էլեկտրոնային մոնիթորինգ, որը կհրապարակվի ապրիլի վերջին: Մոնիթորինգի ժամանակ հակակոռուպցիոն կենտրոնը ֆիքսել է ընտրողների բաշխումը ըստ հասցեների. «Մենք տեսնում էինք, որ շատ ու շատ հասցեներ թվում էին բեզռազմերնի բնակարաններ, տներ էին, որտեղ 10-15 հոգի էր ապրում: Մենք ասում էինք՝ կուսակցություններ, բարի եղեք, ստուգեք այդ ամենը, բայց դե կուսակցությունները քարոզարշավ էին անում, դրա ժամանակը չունեին»:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...