«Կարագը հասել է ոսկու գնին». քաղաքացիները՝ թանկացումների մասին (տեսանյութ)
2017թ. հունվար-մարտ ամիսներին, ինչպես նաև 2016թ: Նոյեմբեր-դեկտեմբերին երևանյան խոշոր ցանցային խանութներում նկատվել է կարագի և շաքարավազի գների պարբերական աճ:
Սուպերմարկետներից օգտվող քաղաքացիները շեշտում են, որ շաքարավազի գները խոշոր խանութներում ամսական բարձրանում են 10, 40 նույնիսկ 100 դրամով: Շեշտակի աճ նկատվում է հատկապես պահածոյացման սեզոնին: «Երեք ամիս առաջ 1կգ շաքարավազը արժեր 370 դրամ, հիմա այն կարող է արժենալ նույնիսկ 420 դրամ: Ընդ որում` գնային տատանումները կարելի է նկատել անգամ մեկ օրվա ընթացքում. առավոտյան այլ գներ կարող են լինել, երեկոյան՝ այլ»,- Ա1+-ի հետ զրույցում նշեց Երևան Սիթի սուպերմարկետի մի հաճախորդ:
«Դա նկատելի է հատկապես Երևանի կենտրոնում, որտեղ գերակայում են ցանցային սուպերմարկետները, իսկ ծայրամասերում, որտեղ փոքր խանութները համեմատաբար շատ են, գները ավելի խղճով են»,- նկատեց մեկ այլ կին:
Մի կին, որ չցանկացավ նկարահանվել, նկատեց, որ ամեն խանութ իր գինն է դնում շաքարավազի վրա, այն դեպքում, երբ հայտնի է, որ այդ մթերքը բերվում է մեկ տեղից: «Մարդիկ ստիպված են այս խանութից այն խանութ վազել քիչ թե շատ օպտիմալ գնով շաքարավազ ճարելու համար, ինչը պարզապես ձեռքառնելիք է», -ասաց նա:
«Դա գալիս է նրանից, որ մայրաքաղաքը գերծանրաբեռնված է խոշոր սուպերմարկետներով, որոնք զեղչեր են իրականացնում՝ ունենալով մեծ ծավալով ապրանք առաջարկելու հնարավորություն»,- նշեց մեկ այլ քաղաքացի:
Քաղաքացիների կարծիքով, չափազանց շատ բարձրացել է կարագի գինը՝ հասնելով ոսկու գներին. եթե նախկինում միջինում 1կգ կարագի դիմաց վճարվում էր 2100 դրամ, հիմա այդ կենսական նշանակության մթերքի գինը գերազանցում է 3000 դրամը: Ըստ գնորդների, 2016թ. ընթացքում կարագի գինը բարձրացել է շուրջ 500 դրամով:
Ազգային վիճակագրական տվյալներով՝ Հանրապետությունում յուղերի և ճարպերի միջին շուկայական գները 2017թ. հունվար-փետրվար ամիսներին 2016թ. դեկտեմբերի նկատմամբ բարձրացել են 0,8 տոկոսով, իսկ շաքարի և շաքարավազի գները՝ 2,9 տոկոսով: 2016թ: ընթացքում կենդանական և բուսական ծագման յուղերի միջին գները նվազել են 3,2%-ով, իսկ շաքարավազը թանկացել է 0,7 տոկոսով:
Հիշեցնենք, երեկ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, անդրադառնալովգնաճին, ասաց. «Գնաճը պետք է հետ գա իր բնականոն մակարդակի, այսօրվա դրությամբ մենք ունենք դեֆլացիա, եւ շատ նորմալ է, որ մեր նման տնտեսություններն ունենան շուրջ չորս տոկոսանոց գնաճ: Դա նաև նպաստելու է տնտեսական աճին»:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...