Պարոն Նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն դուրս է դրել ՀՀ Սահմանադրության շրջանակներից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին
Պարոն Նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին հայտարարություններով իրեն դուրս է դրել ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներից։ Նա, ըստ էության, յուրացնում է իշխանությունը, որը ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն հանցագործություն է․
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:
Ակնկալում եմ Ձեր անհապաղ արձագանքը՝ որպես ՀՀ Սահմադրության պահպանման երաշխավոր։
Հոդված 123. Հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները
1․Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
2․Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
3․Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
Եթե Ձեր կողմից անմիջապես չձռնարկվեն միջոցներ, ապա Դուք ևս կդառնաք այդ հանցագործությանը մասնակից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Գառնիկ Իսագուլյան

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում