Փաշինյանն ինքն իրեն կարգում է դատավոր և տապալում է դատական համակարգը
Փաշինյանն ինքն իրեն կարգում է դատավոր և տապալում է դատական համակարգը. ով լռի, պատասխանատու է լինելու աղետների համար Ժողովրդավարության լիկբեզը՝ իշխանության երեք մարմինների տարանջատում՝ գործադիր, օրենսդիր, դատական։ Նիկոլ Փաշինյանի ձեռքում է ամբողջությամբ օրենսդիր և գործադիր իշխանությունը, դատականն էլ հիմնականում նրա ճնշան տակ է, էն պահը չի ինքնախաբեության՝ գաղտնազերծված ձայնագրությունները ամեն ինչ ասում են, սակայն դատարանները որոշ անկախության դրսևորումներ են ցուցաբերում, մանավանդ երբ տեսախցիկների առաջ դատավարություն է գնում։
Դատարանը մնացել է երկրում միակ կայունության երաշխիքը։ Փաշինյանը ուզում է դատարանն էլ ամբողջությամբ իրենով անել, վերացնել դատարանի երերուն անկախությունը։
Արդեն պարզ է, անցումային արդարադատորթուն դա է նշանակում՝ որ ում ուզեն բռնեն, ում ուզեն կթեն, ում ուզեն վերացնեն։ Այսօրվա կոչը նրա «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի», իսկը սահմանդրական կարգի տապալում է։ Սրա համար նա պատասխան է տալու, սակայն քանի որ չունի պատասխանատվության զգացում ինքն իրեն անընդհատ ասելով «դուխով», հետևաբար նրան ոչ ոք չի կարող բացատրել հետևանքների մասին, ուղղակի այս ամենի պատճառով պատասխան է տալու նաև երկիրը։
Եթե կան մարդիկ՝ մտավորականներ, քաղաքական և հասարակական գործիչներ, ընդհանրապես քաղաքացիներ, որոնք հասկանում են, թե ինչ է ժողովրդավարությունը, դատարանի անկախությունը, մտահոգ են երկրի ապագայով, միևնույն ժամանակ որոշ անձանց նկատմամբ ատելությունը թույլ չի տալիս ընկալել երկրի գլխին կախված վտանգը, և շարունակում են աջակցել Փաշինյանին, քանի ուշ չի, անձնական զգացմունքներից վերացեք, դիրքորոշում հայտնեք, մի թույլ տվեք, որ Փաշինյանը ուզուրպացնի երկրի ամբողջ իշխանությունը, հակառակ դեպքում դուք էլ եք պատասխանատու լինելու աղետի բերող այս բռնապետության համար։
Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում