Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վրաստանը կիրականացնի ադրբեջանական վառելիքի միանվագ, անվճար երկաթուղային փոխադրում դեպի Հայաստան Nissan-ը Նոր Գեղիի դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի․ վերջինս տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ Չի կարող երկիր մտնել բջջային հեռախոս, որի հարկերը վճարված չեն. Տարեկան մարդը կարող է 2 հեռախոս բերել. Փաշինյան Ադրբեջանական կողմը վիրավnր հայերի «բինտերը» քանդում, ստուգում էին, որ հանկարծ մեր ղեկավարներից մարդ չգնա ՀՀ. Սամվել Շահրամանյան Ալեն Սիմոնյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրությունն է հրավիրել հայ գերիների խնդրի վրա Թրամփն ԱՄՆ-ի բանակն անվանել է «ամենահզորն աշխարհում» 300․000 դրամ և ավելի աշխատավարձ ստացողների թիվը չի անցնում աշխատող ուսուցիչների 8.5%-ը Երևանում տեղի է ունենում անհետ կորած անձանց հարազատների կողմից կազմակերպված բողոքի ակցիան Արթուր Հովսեփյանը նշանակվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 15,5 մլն դրամ հատկացվեց միջազգային փառատոններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին Հայտնի բրենդների խանութների կահույքի պաշտոնական մատակարար «ՆՈՐ ՓՐՈՋԵԿՏՍ»–ը ազատվեց մաքսատուրքից

Գերմանիան լրացուցիչ 70 մլն եվրո օգնություն է հատկացրել Ուկրաինային՝ ձմռան համար Բունդեսթագը հաստատել է Բունդեսվերի համար 50 միլիարդ եվրոյի գնումների փաթեթը․ DPAՎրաստանը կիրականացնի ադրբեջանական վառելիքի միանվագ, անվճար երկաթուղային փոխադրում դեպի ՀայաստանՄայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան ՀայրերինՉինաստանից Հայաստան որոշ ապրանքների ներմուծման համար հնգամյա արտոնություններ կգործենԳետահովիտում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ստադիոն կկառուցվի. 20 հողամասի ձեռքբերման համար կապիտալ սուբվենցիա կհատկացվիNissan-ը Նոր Գեղիի դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի․ վերջինս տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿՉի կարող երկիր մտնել բջջային հեռախոս, որի հարկերը վճարված չեն. Տարեկան մարդը կարող է 2 հեռախոս բերել. ՓաշինյանԱդրբեջանական կողմը վիրավnր հայերի «բինտերը» քանդում, ստուգում էին, որ հանկարծ մեր ղեկավարներից մարդ չգնա ՀՀ. Սամվել ՇահրամանյանԱլեն Սիմոնյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրությունն է հրավիրել հայ գերիների խնդրի վրաԹրամփը կարող է պատմության մեջ մտնել որպես ԱՄՆ ամենախաղաղասեր նախագահԹրամփն ԱՄՆ-ի բանակն անվանել է «ամենահզորն աշխարհում»300․000 դրամ և ավելի աշխատավարձ ստացողների թիվը չի անցնում աշխատող ուսուցիչների 8.5%-ըԵթե մարդու տունը մենավոր է, ավելի լավ է իրեն էդ տեղից էվակուացնենք, քան գազ քաշենք. ՓաշինյանԵրևանում տեղի է ունենում անհետ կորած անձանց հարազատների կողմից կազմակերպված բողոքի ակցիանԱրթուր Հովսեփյանը նշանակվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱդրբեջանը պատրաստվում էր գերի վերցնել նաև պաշտպանության նախկին նախարար Կամո Վարդանյանին․ Շահրամանյան15,5 մլն դրամ հատկացվեց միջազգային փառատոններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչներինՀայտնի բրենդների խանութների կահույքի պաշտոնական մատակարար «ՆՈՐ ՓՐՈՋԵԿՏՍ»–ը ազատվեց մաքսատուրքիցԵրևանում անտուն շների կացարան կկառուցվիՀՀ ԱԽ քարտուղարի աշխատանքային այցը Լոնդոն․ քննարկվել են անվտանգության և պաշտպանության հարցերԵվրախորհրդարանը հավանություն է տվել 2027 թ. վերջին ռուսական գազի ներկրումից փուլ առ փուլ հրաժարվելու ծրագրինԳերմանիայում Եվրամիությանը կոչ են արել ցույց տալ աշխարհին, որ ինքը «թղթե վագր» չէԵրևանում վիճաբանության ժամանակ հարևանուհին քիմիական նյութ է լցրել մեկ այլ կնոջ դեմքինՋրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատարը դատապարտվեց ազատազրկման՝ 6 տարով․ «Փաստինֆո»Արևմուտքը տեղեկացել է Եվրոպական Միության ներսում ռուսական ակտիվների շուրջ առկա տարաձայնությունների մասինՍամվել Ալեքսանյանի «Ալեքս ընդ Հոլդինգը» եւս մեկ արտոնություն ստացավACBJJ 20 մրցաշարում Արման Ծառուկյանը հաղթել է Մեհդի Բայդուլաևին՝ նվաճելով «Աստղերի գոտի» չեմպիոնական տիտղոսըՆուբարաշենի բանտում սարսափելի պայմաններ ենԵրևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ էՎտանգավոր զարգացումներ եկեղեցու շուրջԵՄ գագաթնաժողովը մեկնարկել է միջադեպով. վնասվել է Սլովակիայի պատվիրակության ինքնաթիռըԹրամփը հայտարարել է, որ իր պաշտոնը ստանձնելուց առաջ ԱՄՆ մուտք է գործել 25 միլիոն անօրինական ներգաղթյալԼեհաստանը Սառը պատերազմից ի վեր առաջին անգամ կականապատի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններըՀայաստանն ակնկալում է, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարն կաջակցի տարածաշրջանում խաղաղության պահպանմանը և ամրապնդմանըԴավիթ Առուշանյանին կարող է փոխարինել Անանիկ Ոսկանյանը «4 տարով էր արգելանքը, 4 տարին անցել է». Մամիկոն Ասլանյանը հնարավոր է՝ առաջադրվիԿոնջորյանին հարց տալու համար պատժում են լրագրողին. որոշումՍյունիքում «ցրտահարություն» ախտորոշմամբ «Գորիս» ԲԿ տեղափոխված տղամարդը ժամեր անց մահացել էՈւկրաինական դրոնները հարձակվել են Դոնի Ռոստովի նավահանգստի վրա. կան զոհեր և վիրավորներՀակաօրինական ցանկացած դրսևորում արժանանալու է քրեաիրավական գնահատականի. ՆԳՆ հորդորում է զերծ մնալ սադրանքներիցՔննարկվել են խաղողագործության և գինեգործության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հեռանկարներըՄադուրոն հայտարարել է, որ Թրամփը ձգտում է զավթել Վենեսուելայի ռեսուրսներն ու տարածքըԵվրոպայում ռուսական հետախուզությանը մեղադրել են Բելգիային վախեցնելու մեջՕվերչուկի այցը Երևան. Մոսկվայի նոր ազդակներըԹեհրան–Մոսկվա–Երևան. ձևավորվող նոր առանցք Եվրասիայում Ինչ ունեցվածքով է Առուշանյանը հեռանալու Շիրակի մարզպետի պաշտոնիցԻնչպես է վարչությունը քվեարկել Փաշինյանի թեկնածությանըՀակաօրինական ցանկացած դրսևորում արժանանալու է քրեաիրավական գնահատականի. ՆԳՆ հորդորում է զերծ մնալ սադրանքներից
Հայաստան

Այսօր իշխանության է եկել մի անձ, որը ժամանակին նույնպես պետք է մեղադրվեր Սահմանադրական կարգը տապալելու համար

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը՝ մանրամասն ներկայացնելով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը։

Ռուբեն Սահակյանի խոսքով՝ այս հանցակազմով հարուցված քրեական գործ երբեւէ չի քննվել ոչ Հայաստանում, ոչ էլ նախկին խորհրդային երկրների տարածքում։

Ըստ նրա՝ հանցակազմը ընդհանուր է, բայց հանցակազմի օբյեկտը չկա. «Հանցակազմը ընդանուր է, բայց օբյեկտը չի երեւում։ Այդ է պատճառը, որ մեզ մոտ հարցեր են առաջանում եւ որոնց վերաբերյալ մենք միշտ առաջացրել ենք սահմանադրականության հարցը։ Խափանման միջոցի ընտրության հարցի քննարկումներում մենք անդրադարձել ենք այդ հարցին, վեճեր են առաջանում, բայց դատարանները այս հարցին անդրադարձ չեն կատարում, մատնում են լռության։ Թե առաջին ատյանի դատարանը, թե Վերաքննիչը այդ հարցի պատասխանը չեն տալիս։ Ուրեմն՝ կա ինչ-որ մի պատճառ»,–ասաց նա։

Փաստաբանը հիշեց Յոթի գործով նախկին մեղադրյալ Ալեքսանդր Արզումանյանին, որի նկատմամբ Մարտի մեկի գործով մեղադրանք էր առաջադրվել Հայաստանում սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողություններ իրականացնելու համար։

«2008-ի մարտիմեկյան դեպքերով նույն մեղադրանքն առաջադրված է եղել եւս 27 անձի։ Քրեական հետապնդումը դադարեցվել է ելնելով այն բանից, որ գործող օրենսգրքի 300.1 հոդվածը համարվել է հետադարձ ուժի տեսանկյունից պատասխանատվություն չսահմանող նորմ։ Այստեղ մի կարեւոր բան է կատարվում եւ այս ամենը պայմանավորված է իշխանության փոփոխությամբ եւ այսօր իշխանության է եկել մի անձ, որը ժամանակին նույնպես պետք է մեղադրվեր այս նորմով, չի մեղադրվել, քանի որ գտնվել է փախուստի մեջ։ Դատախազներն ասում են՝ այն ժամանակ դատախազները այդպես են որոշել, այսօր մենք այս դիրքորոշումն ունենք: Ակամայից հիշում ես մի մուլտֆիլմ՝ «Վինի Պուխը», որտեղ խոսվում է սխալ մեղուների մասին։ Ինձ մոտ այս մուլտֆիլմը ասոցացվում է սխալ դատախազների հետ։ Փաստենք, որ եթե մինչեւ 300.1 հոդվածի ընդունումը Ռոբերտ Քոչարյանին եւ մյուս երեք անձանց մեղադրանքն առաջադրված լիներ 300 հոդվածով, ապա նրանց նկատմամբ եւս քրեական հետապնդումը պարտադիր կերպով պետք է դադարեցվեր»,–հայտարարեց նա։

Այսպիսով, ըստ Սահակյանի՝ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվել է մի արարք, որը 2008-ին հանցագործություն չի եղել, հետեւաբար նրա նկատմամբ չի կարող կիրառվել որեւէ խափանման միջոց։

«Եթե արարքը կատարելու պահին այն հանցագործություն չի համարվել անձի նկատմամբ խափանման միջոց չի կարող կիրառվել։ Չի կատարել, չի եղել նման հանցակազմ։ Նման հոդված 2008-ին գոյություն չի ունեցել»,–ասաց նա։

Անդրադառնալով Սահմանադրական կարգի տապալման ենթադրյալ դիտավորության հարցին, փաստաբանն ասաց. «Ասում են տապալվել է սահմանադրական կարգը եւ վերջ, հույժ գաղտնի հրաման է ստորագրել, ստորագրել է արտակարգ ռեժիմի մասին հրամանագիր։ Բայց որեւէ մեկը ասո՞ւմ է՝ սա արել է այսինչ նպատակով։ Որեւէ մեկը փորձե՞լ է քննել դատական նախորդ նիստերում 0038 հրամանի մասին Ռոբերտ Քոչարյանի տված բացատրությունը, որ դա արվել է, որ բացառվի ԶՈՒ ներգրավումը քաղաքական գործընթացներում։ Այս հարցի վեաբերյալ որեւէ քննություն չի կատարվել։

Ինչու խոսեցի դիտավորության մասին, չէ՞ որ ՀՀ նախագահը ինքնուրույն գործող անձ չէ, կա հակակշիռ, կա Սահմանադրությամբ հաստատված գործընթաց՝ նա պետք է խորհրդակցի ԱԺ նախագահի ու կառավարության ղեկավարի հետ ու հետո ուղերձով դիմի ժողովրդին, հանրությանը։ Հրամանագիրը պետք է անհապաղ քննարկվի ԱԺ-ում ու հավանության արժանանա: 41 պատգամավոր հրամանագրի հրապարակումից հետո հավաքվել է ու որոշել հավանություն տալ այդ հրամանագրին։ Պատգամավորներ կան որ կողմ են քվեարկել։ Այդ պայմաններում ասել, որ ՀՀ նախագահը դիտավորություն է արել, եւ ոչ մեկ նրա ձեռքը չի բռնել... Դե բերեք 41 պատգամավորին թող նրանք էլ պատասխանատվության ենթարկվեն»,–ասաց նա։

Ըստ Սահակյանի՝ Սահմանադրական դատարանն իրավունք ուներ չեղյալ հայտարարել այդ հրամանագիրը, ինչը, սակայն չի արել. «Այս պայմաններում ասել, որ ՀՀ նախագահը հանցագործություն է կատարել... Ես համոզված, որ նախագահին կհամարեին հանցագործ, եթե նա այդպիսի որոշում չընդուներ, եթե նա նման որոշում չկայացներ»,–եզրափակեց փաստաբանը։