Ինչպես է վարչությունը քվեարկել Փաշինյանի թեկնածությանը
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
ՔՊ վարչության նախօրեի նիստին «հարցաքննվելու» հերթը Նիկոլ Փաշինյանինն է եղել: Հիշեցնենք, որ վարչությունը «քասթինգ» է անցկացնում` պատգամավորության թեկնածու առաջադրվածներին հարցաքննում է, կենսագրությունն է ուսումնասիրում եւ քվեարկությամբ որոշում է` ներկայացնե՞լ տվյալ անձի թեկնածությունը ՔՊ համաժողովին, թե՞ ոչ:
Փաշինյանը, մեր տեղեկություններով, մի սրտառուչ, էմոցիոնալ ելույթ է ունեցել, որպեսզի «հիմնավորի» իր առաջադրումը: Ասել է, որ ինքը տակավին 2018-ից առաջ սկսել է պայքար, որը դեռ ավարտին չի հասցրել եւ որպեսզի ավարտին հասցնի` հասնի իր առաջ դրած նպատակին, այդ պայքարի ճակատագիրն իրենից կախված չէ, եւ եթե թիմը, այս դեպքում` վարչությունը, որոշի մերժել իրեն, ապա ինքը չի կարող շարունակել իր պայքարը` կհեռանա։ Փորձել է շոյել կուսակիցների ինքնասիրությունը, թե ձեզնից է կախված իմ ճակատագիրը: Գուցե նաեւ կասկածներ է ունեցել, որ վարչությունը կարող է քվեարկությամբ իր թեկնածությունը չհաստատել:
Բանն այն է, որ թեկնածուներին հարցաքննելուց հետո վարչության անդամներն առանց թեկնածուի ներկայության են քվեարկում: Փաշինյանը ելույթ ունենալուց հետո դուրս է եկել սենյակից, իսկ վարչությունը միաձայն կողմ է քվեարկել։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները