ՀՀ վճռաբեկ դատարանի՝ իր լիազորությունների վերազանցման արդյունքում դատական ակտի բեկանումն առաջացնելու է մի շարք իրավական կազուսներ. Արթուր Ղամբարյան
Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը ՀՀ վճռաբեկ դատարան ակտը վերանայելու նոր հանգամանք է, սակայն ինձ համար անորոշ է, թե ՀՀ վճռաբեկ դատարանը վերանայման վարույթի արդյունքում ին՞չ բնույթի որոշում պետք է կայացնի»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել փաստաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը:
Ըստ նրա` ՀՀ վճռաբեկ դատարանի՝ իր լիազորությունների վերազանցման արդյունքում դատական ակտի բեկանումն առաջացնելու է մի շարք իրավական կազուսներ: «Բանն այն է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման արդյունքում ՀՀ վերաքննիչ դատարանը կրկին քննարկել է մեղադրյալի կալանքի հարցը և որոշում է կայացրել մեղադրյալին կալանավորելու մասին: ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է քննարկել այն հարցը, թե ՀՀ վերաքննիչ դատարանն արդյոք իրավասու էր երկրորդ անգամ քննարկելու կալանքի հարցը, ՀՀ վերաքննիչ դատարանն այս հարցը քննարկելու համար արդյոք օրենքի հիման վրա ստեղծված դատարան էր», - ասաց Ա.Ղամբարյանը:
Նրա կարծիքով` հարցի լուծման տարբերակներից մեկն այն է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը ՍԴ որոշման հիման վրա կարող է բեկանել իր որոշումը և կարճել կալանքի բողոքարկման վերաբերյալ վարույթն այն պատճառաբանությամբ, որ կալանքի հարցն արդեն իսկ սպառվել է, քանի որ հիմնական քրեական գործն ուղարկվել է դատարան:
«Այս մոտեցումը, թեև կարճ ճանապարհն է, սակայն, ռազմավարական տեսանկյունից, խիստ խոցելի է, քանի որ առկախված է մնում ՀՀ վերաքննիչ դատարանի երկրորդ որոշման (որով մեղադրյալի նկատմամբ կիրառվել է կալանքը) իրավաչափությունը: Եթե ՀՀ վճռաբեկ դատարանն ընտրի այս կարճ, բայց ոչ հեռատես լուծումը, ապա ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման հիման վրա կիրառված կալանքի օրինականության հարցը, ամենայն հավանականությամբ, կքննարկվի Եվրոպական դատարանում», - նշեց իրավաբանը:
Նա առավել հեռանկարային է համարում լուծման երկրորդ տարբերակ, որը բաղկացած է հետևյալ քայլերից.
Նախ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը պետք է բեկանի ինչպես իր որոշումը՝ գործը ՀՀ վերաքննիչ դատարան ուղարկելու մասին, այնպես էլ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը, որով մեղադրյալի նկատմամբ կիրառվել էր կալանք: Բանն այն է, որ եթե չլիներ ՀՀ վճռաբեկ դատարանի վիճելի որոշումը (գործը ՀՀ վերաքննիչ դատարան ուղարկելու մասին), չէր լինի նաև ՀՀ վերաքննիչ դատարանի՝ կալանք կիրառելու մասին որոշումը: Այլ կերպ ասած՝ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը բեկանելու պահից՝ պետք է փաստենք, որ ՀՀ վերաքննիչ դատարանը իրավասու չէր քննարկելու նման հարց, ուստի մեղադրյալի նկատմամբ կալանքը կիրառվել է ոչ իրավասու դատարանի կողմից:
«Այսպիսով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը՝ 1. նոր հանգամանքի հիմքով բեկանում է իր և ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումները, 2. հաստատում է ապօրինի ազատությունից զրկելու հետևանքով մեղադրյալի իրավունքների խախտման փաստը (մինչև կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշում կայացնելու ժամանակահատվածը) իսկ, հիմքերի առկայության դեպքում, քննարկում է նաև մեղադրյալին հատուցում տրամադրելու հարցը:
Երկրորդ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նույն նիստում պետք է կարճի կալանքի բողոքարկման վարույթը, քանի որ առաջին անգամ կիրառված կալանավորումն արդեն իրենսպառել է: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ առաջին անգամ կալանքի կիրառելը և կալանքի ժամկետը երկարացնելը ինքնավար ինստիտուտներ են: Եթե նույնիսկ հաստատվի, որ առաջին անգամ կալանքի կիրառման ապօրինի է, ապա դա ինքնին չի նշանակում, որ ապօրինի է նաև կալանքի ժամկետի երկարացումը», - նշեց իրավաբանական գիտությունների դոկտորը:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)