«Եվրոպան պետք է համոզի Իրանին մնալ միջուկային գործարքում». Մակրոն
Եվրոպան պետք է համոզի Իրանին մնալ միջուկային գործարքում, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ռումինիայում Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ, գրում է ria.ru-ն:
«Մենք, անկասկած, դա հիմա քննարկելու հնարավորություն կունենանք: Ֆրանսիան ամենասկզբից աջակցել է մեր կողմից ստորագրված համաձայնագրին: Այդ համաձայնագիրը բավարար չէ, մենք կցանկանայինք լրացնել այն՝ հաշվի առնելով հրթիռային ոլորտում և տարածաշրջանում Իրանի գործունեությունը»,- ասել է Մակրոնը լրագրողների հետ զրույցում:
Նա նշել է, որ Ֆրանսիան ցանկանում է պահպանել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի հիմքը: «Իրանը պետք է մնա պայմանագրում, իսկ մենք մեր հերթին պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դա տեղի ունենա»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը:
Ավելի վաղ Իրանը նամակ էր ուղարկել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի անդամ 5 երկրի՝ տեղեկացնելով պարտավորությունների մի մասի կատարման դադարեցման մասին:
Իրանի առաջնորդն ընդգծել է, որ միջուկային ծրագրի «վերջը դեռ չի եկել»: Սակայն Թեհրանն իրեն պարտավոր չի համարում հետևելու բոլոր սահմանափակումներին և փոխում է համաձայնագրի երկու կետերի գծով վարած քաղաքականությանը: Դրանք վերաբերում են հարստացված ուրանի ու ծանր ջրի պաշարների պահմանը:
Իրանը 60 օր է տվել 5 գործընկերներին, որպեսզի իրականացվեն Թեհրանի շահերի ապահովման գծով բոլոր պարտավորությունները, այդ թվում՝ բանկային ու նավթային ոլորտներում:
Հիշեցնենք, որ 2015 թվականին Իրանն ու միջազգային «միջնորդ վեցյակը»՝ Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, ձեռք էին բերել իրանական միջուկային ծրագրի շուրջ պատմական համաձայնություն:
Ընդունվել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, որի դրույթներին հետևելն ազատել էր Իրանին իր նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի, Եվրամիության ու ԱՄՆ-ի սահմանած տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներից:
2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս համաձայնագրից, ինչպես նաև հայտնել, որ ԱՄՆ-ն վերականգնում է Իրանի նկատմամբ սահմանած բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ այն երկրների նկատմամբ սահմանած, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:
«Հնգյակն» ու Թեհրանը պայմանավորվել են մշակել ֆինանսական մեխանիզմ՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելով հաշվարկներ իրականացնելու համար:


















































Իրանը խոստացել է դուրս չգալ միջուկային ծրագրից
Իրանը Եվրոպային 60 օր է տվել
Եվրոպան Իրանին կոչ է անում պահպանել միջուկային համաձայնագիրը
Իրանը նամակ է հղել «միջնորդ հնգյակին» և հայտնել իրանական միջուկային գործարքից մասամբ դուրս գալու մասին
Եվրոպան կվերականգնի Իրանի դեմ պատժամիջոցները, եթե Թեհրանը հրաժարվի միջուկային համաձայնագրից
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին