Եթե իշխանության մեջ ի հայտ գան թևեր, ես այդ թևերը կկտրեմ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հարց հնչեց ՊՎԾ ղեկավար (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված) Դավիթ Սանասարյանի՝ քրեական գործում ներգրավված լինելու մասին: Վարչապետից հետաքրքրվեցին՝ կա՞ն ուժեր, որոնք թույլ չեն տալիս, որ քննությունը նորմալ ընթանա, և որքանո՞վ են ճիշտ տեղեկությունները, թե իշխանության մեջ կան թևեր, որոնք փորձում են խոչընդոտներ ստեղծել: Փաշինյանին հիշեցրին՝ խոստացել էր գործի քննությանն անձամբ հետևել:
«Ես նմա՞ն եմ մի մարդու, որ կարող եմ լինել ՀՀ վարչապետ, ու էդ իշխանության ներսում կարող են լինել թևեր … ՀՀ իշխանության մեջ, մասնավորապես՝ գործադիր իշխանության մեջ չեն կարող լինել թևեր, քանի որ ՀՀ կառավարությունը և գործադիր իշխանությունը միասնական մարմին են, այն ղեկավարվում է վարչապետի կողմից, և եթե թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ՝ ոչ թե նրա համար, որ դա իմ քմահաճույքն է, այլ որովհետև այդպես է օրենքը, պետական կառավարման տրամաբանությունը»,- ասաց նա:
Փաշինյանը վստահեցրեց՝ բացառվում է, որ որևէ պայմաններում ինքը երկրում թույլ տա անկառավարելիություններ, քաոսներ, ինտրիգներ, վակխանալիաներ, դրանք չեն էլ աճի, սաղմնային մակարդակում կչորանան:
«Ով այդպիսի գայթակղություն ունի, թող բախտը փորձի»,- նշեց վարչապետը:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)