Ադրբեջանցի տասնյակ վարորդներ Դաղստանում ծեծի են ենթարկվել
Դաղստանում հարձակում է կատարվել ավելի քան երեսուն բեռնատարերի վրա, որոնք Ադրբեջանից Ռուսաստան բեռ էին տեղափոխում։
Ինչպես լրագրողներին հայտնել է վարորդներից մեկը՝ Մուհամեդ Հասանովը, ադրբեջանա–ռուսական սահմանը անցնելուց հետո, դաղստանյան տարածքներում արդեն նրանց մեքենաների վրա հարձակվել են։
Նրա խոսքերով՝ իրենք անցել են սահմանը մարտի 28-ին, իրենց ուղեկցել են ավտոտեսուչների մեքենաները. «Հանկարծ մեքենաների վրա սկսեցին հարձակվել դաղստանցիները՝ զինված քարերով եւ մետաղաձողերով։ Դրանք Ռուսաստանում՝ բեռնատարերի վրա կիրառվող «Պլատոն» նոր համակարգի ներդրման դեմ բողոքող վարորդներն էին։ Նրանք մեզ ասում էին՝ մենք չենք աշխատում, դուք էլ մի աշխատեք։ Բեռնատարերը շարժվում էին դեպի Մոսկվա, Սանկտ–Պետերբուրգ, Վորոնեժ»,– հաղորդել է նա։
Հասանովը նշել է, որ մեքենաներին լուրջ վնաս է հասցվել։ Վարորդներից մեկը հարձակման պատճառով վթարի է ենթարկվել։ Արդյունքում նա վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։ «Այժմ մենք Սեւաստոպոլում ենք»,– ասել է նա։
Մոտավոր հաշվարկներով, խոշոր քաղաքներում հարյուրավոր մեքենաներ են դուրս եկել բողոքի։ Սա Դաղստանում ամենախոշոր բողոքի ակցիան է։ Այնտեղ, բողոքողների առաջնորդների խոսքերով, կանգնած են 40 հազար մեքենաներ՝ փաստացի բոլոր բեռնատար մեքենաները։
Բեռնատարերին միացել են նաեւ գազելները։ Վարորդները բողոքում են «Պլատոն» համակարգով հարկերի բարձրացման դեմ. ապրիլի 15–ից իշխանությունները այն 25%-ով ավելացնելու են։ Բեռնատարերի վարորդները դա անվանում են տրանսպորտային երկրորդ հարկ եւ հրաժարվում են մուծել։
Top-News.am


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ