Ինչպես է եղել, որ դասի ընթացքում 3 աշակերտ է հղիացել. Գորգիսյան
«Այսօրվա քննարկումն ինձ մոտ դեժավյու է առաջացնում: Ուղիղ մեկ տարին առաջ այս ամբիոնից Դավիթ Հարությունյանն էր խոսում և ասում, որ իրենք մեծամասնություն են, կառավարությունը գիտի ինչ է անում, դուք գործ չունեք: Հիմա այսօր նույն բառերն ասում է պարոն Արտակ Զեյնալյանը, հետո կրկնում է մեր գործընհկեր Վահագն Հովակիմյանը»,- ԱԺ-ում Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծի քննարկման ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Պատգամավորի համոզմամբ՝ նախագծում հիմնական կարևոր բաղադրիչը բացակայում է: «Պետք է նախարարությունների թիվը որոշվի՝ հիմնվելով կարիքների և հետազոտությունների վրա: Փոփոխությունների քայլերն անելիս՝ պետք է հաշվարկվեն ազդեցությունները»,-նկատեց պատգամավորը՝ հավելելով, որ նախագծով չի սահմանվում, թե սխալների համար ով է լինելու քաղաքական թիվ մեկ պատասխանատուն:
Նրա խոսքով՝ մեկ տարի առաջ Փաշինյանն իրենց հետ քննադատում էր Կառավարության կառուցվածքը, նշելով, որ կառավարության կազմում կան մարմիններ, որոնք դուրս են ԱԺ-ի վերահսկողությունից.
«Հիմա բացի ուժայիններից, մի հատ էլ Սփյուռքի նախարարությունն է հանվում, մտցվում վարչապետի աշխատակազմ: Մենք կրթության ոլորտում բազում խնդիրներ ունենք: Այն աստիճանի ենք հասել, որ ուսուցիչը ցուցմունք է տալիս, թե ինչպես է եղել, որ դասի ընթացքում 3 աշակերտ է հղիացել: Ուսուցիչներն այնքան են արժեզրկվել ու հեղինակազրկվել, քանի որ նախարարը նրանց անվանում է ընտրակեղծարար:
Նախարարը որևէ գործի առումով փոխարեն քննարկի. Պարզաբանի թե ինչ է կատարվել, սկսում է մունաթ գալ տնօրենի վրա:Այս իրավիճակում այն նախարարության, որը հարուստ է խնդիրներով միացնում ենք ևս մեկ նախարարություն, որը ն ույնպես հարուստ է խնդիրներով»:
Վերջում Գորգիսյանը վարչապետին խնհդրեց հանել Սերժ Սարգսյանի համար կարած կոստյումը. «Այն Ձեզ չի սազում: Սա էլ է վատ հիշողություն և դեժավյու»:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)