«Եթե խոշոր կապիտալը երկրում չի աշխատում, այդ երկիրն ապագա չունի». Ստեփան Մարգարյան
«Եթե խոշոր կապիտալը երկրում չի աշխատում, այդ երկիրն ապագա չունի». Ստեփան Մարգարյան
«Այսօրվա իշխանություն ձևավորած քաղաքական ուժը և՛ քաղաքապետի, և՛ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ հիմնականում ասում էր՝ այ, հիմա մենք կգանք իշխանության և կկազմենք ծրագիր, բայց որպես կանոն՝ լինում է հակառակը, կազմում են ծրագիր, որովհետև անցելու է 1-2 ամիս ու մեկ տարի, և դու ասելու ես, թե ի՞նչ ես արել:
Հիմա նույնիսկ դժվար է գնահատել, թե ի՞նչ է տեղի ունեցել, արդյո՞ք գնում է նույն հունով, թե՞ ոչ, նախընտրական որևէ խոստում կատարվո՞ւմ է, թե՞ ոչ: Չկային խոստումներ, որովհետև իրենք ասում էին, որ ծրագրերը հետո են կազմելու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Ստեփան Մարգարյանը:
«Ընտրություններից հետո, երբ կառավարության կազմը հայտնի էր, ես ուշադիր հետևում էի, թե ամեն մի ոլորտի վերաբերյալ ով և ինչ պատկերացում ունի: Ցավոք, մինչև հիմա չունենք տեսակետ որևէ ոլորտի ղեկավարից, թե ի՞նչ է սպասվում մեզ այս կամ այն ոլորտում»,- հավելեց նա:
Ստեփան Մարգարյանը նշեց նաև, որ Հայաստանում օլիգարխիայի դեմ պայքարի պատրվակով պայքարում են խոշոր կապիտալի դեմ:
Նրա խոսքով՝ առանց խոշոր կապիտալի անհնար է խոսել տնտեսության զարգացման մասին:
«Եթե խոշոր կապիտալը երկրում չի աշխատում, այդ երկիրն ապագա չունի: Խոշոր կապիտալը պետք է բերվի մրցակցային դաշտ: Առանց ներդրումների՝ երկիրն ապագա չի ունենալու: Պարզ չէ, թե ինչպիսի՞ խաղի կանոններ են, ո՞վ ռիսկ կանի և կգա: «Օլիգարխ» ասել մարդուն, և հալածե՞լ: Խաղի կանոններ են եղել, մարդն այդպես աշխատել է ժամանակին, այլ խաղի կանոն ստեղծիր: Կապիտալը սիրում է նպաստավոր տեղ, որ հոսի, դու ստեղծի՛ր»,- հորդորեց քաղաքագետը:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)