Ալկոհոլը շարունակում է ուղեղը քայքայել անգամ սպիրտայինից ամբողջությամբ հրաժարվելուց հետո. հետազոտություն
Ալկոհոլը շարունակում է ուղեղը քայքայել անգամ այն բանից հետո, երբ մարդը հրաժարվում է կործանարար սովորությունից: Իսպանիայից, Գերմանիայից եւ Իտալիայից գիտնականների խմբի տվյալների համաձայն՝ ուղեղի սպիտակ նյութում նյարդային բջիջները շարունակում են դեգրադացվել սպիրտայինից աբողջությամբ հրաժարվելուց հետո մի քանի շաբաթ շարունակ:
Հետազոտության շրջանակում վերլուծվել են 90 տղամարդկանց ՄՌՏ արդյունքները, որոնք նախկինում հոսպիտալացվել էին սպիրտայինի չարաշահման հետեւանքով: Պարզվել է, որ ուղեղում դեգեներատիվ փոփոխությունները կարող են շարունակվել ալկոհոլի վերջին չափաքանակի գործածումից հետո անգամ 6 շաբաթ անց:
Գիտնականներն իրենց հետազոտությունները շարունակել են առնետների վրա, որոնց նախ «նստեցրել» են ալկոհոլային ըմպելիքների վրա, այնուհետեւ նրանց սննդակարգից սպիրտայինն ամբողջությամբ հանել են: Հետագա դիտարկումները ցույց են տվել, որ կրծողների ուղեղի դեգրադացիան շարունակվել է հաջորդ շաբաթների ընթացքում, ընդ որում՝ առավել զգալի փոփոխություններն առնչվում են կոշտուկավոր մարմնին եւ հիպոկամպին:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Psychiatry ամսագրում:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ