Թուրքիայի ալևիները վեճի են բռնվել Էրդողանի հետ սուլթան Սելիմ Յավուզի անվան կամրջի շուրջ
Թուրքիայի ալևիական համայնքի ներկայացուցիչներից մեկը վեճի է բռնվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ Ստամբուլում նորակառույց Յավուզ Սելիմ սուլթանի պատվին անվանակոչված կամրջի պատճառով:
Ինչպես հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը՝ ալևի քաղաքացին նախընտրական հավաքներից մեկի ժամանակ հարց է հղել նախագահին և պահանջել բացատրել, թե ինչու է կամուրջն անվանվել հենց այն սուլթանի պատվին, որը հայտնի է ալևիների դեմ իրականացրած բազմաթիվ ճնշումներով:
Ալևի տղամարդու հետ իր վեճի մասին Էրդողանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է.
«Ինձ ասում է՝ ինչո՞ւ հենց սուլթան Սելիմը: Ես էլ ասում եմ՝ իսկ դուք ինչո՞ւ եք կառավարման նախագահական համակարգին դեմ քվեարկել ուզում: Ասում է՝ մենք քաղաքակիրթ Թուրքիա ենք ուզում: Այսինքն՝ հիմա քաղաքակիրթ Թուրքիա չե՞նք: Դպրոց, օդանավակայաններ, կամուրջներ, արագընթաց գնացք չունե՞նք: Այս ամենը 14 տարի առաջ (նկատի ունի իր կուսակցության իշխանության գալուց առաջ- tert.am) կա՞ր: Շատ ամոթ է»:
Ի պատասխան Էրդողանի հայտարարությունների՝ ալևիական մի շարք միություններ ըմբոստացել են և հիշեցրել, որ սուլթան Սելիմ Յավուզի օրոք և նրա անմիջական նախաձեռնությամբ Փոքր Ասիայի տարածքում կոտորվել է ավելի քան 40.000 ալևի:
Նշենք, որ ալևիները, որոնք հիմնականում բնակվում են Սիրիայի հյուսիս-արևմտյան և Թուրքիայի հարավային լեռնային շրջաններում, Թուրքիայում պաշտոնապես համարվում են իսլամի շիա ուղղությանը դավանող համայնք, մինչդեռ մի շարք ալևիների կողմից այս տեսակետը չի ընդունվում: Ոմանք պնդում են, որ ալևիզմը, որին դավանում են միլիոնավոր քրդեր, զազաներ և թուրքեր, առանձին կրոն է, որն իր մեջ սինթեզում է մահմեդականության, քրիստոնեության և անգամ հեթանոսության որոշ բարքեր: Ալևիներն իրենք իրենց հաճախ նաև անվանում են «քըզըլբաշ»: Բազմաթիվ պատմաբաններ դեռևս չեն գտնում ալևիների ծագման և կրոնական ինքնության հետ կապված մի շարք հարցերի պատասխանները:


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ