Մեդվեդեւ․ Ռոհանիի այցը Մոսկվա «նոր էջ կբացի ռուս- իրանական համագործակցության մեջ»
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հույս է հայտնել, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Մոսկվա նոր էջ կբացի երկու երկրների համագործակցության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ուզում եմ հույս հայտնել, որ ձեր այցելությունը առավելագույնս արդյունավետ կլինի։ Հիմա մեր երկրների միջեւ ձեւավորվել են բարիդրացիական հարաբերություններ, ու ձեր այցելությունը հնարավորություն է տալիս դրանք դարձնել ավելի խորը ու գործընկերային»,- ասել է նա Իրանի նախագահի հետ հանդիպման ժամանակ։
Վարչապետը շեշտել է, որ ծրագրում է քննարկել միջազգային ընթացիկ իրադրությունը ու Մոսկվայի ու Թեհրանի առեւտրատնտեսական հարաբերությունները։
Մեդվեդեւը վստահություն է հայտնել, որ Ռոհանիի այցը Մոսկվա «նոր էջ կբացի ռուս- իրանական համագործակցության մեջ»։


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ