Ավստրալիայում հավելված են ստեղծել, որը կօգնի ցանկացած քաղաքում կայանատեղի գտնել
Ավստրալիայի Չարլզ Սթերտի անվան միջտարածաշրջանային համալսարանի հետազոտողների խումբը գիտությանը օգնության է կանչել ավտոսիրողներին եւ նոր բջջային հավելված մշակել, որը վարորդներին կօգնի կատարյալ կայանատեղի գտնել՝ ազատ եւ որքան հնարավոր է մոտ անհրաժեշտ վայրին, գրում է Port Macquarie News-ը:
Սաբիհ Ռեմանի գլխավորությամբ հետազոտական խումբը բջջային հեռախոսի համար սկզբունքորեն նոր հավելված է մշակել, որը կօգնի վարորդներին կատարյալ կայանատեղի գտնել՝ դինամիկ տվյալներն օգտագործելով յուրաքանչյուր կայանատեղիում ցանկացած ժամին ազատ տեղերի առկայությունը կանխատեսելու համար:
«Մեր հավելվածը շատ հետաքրքիր կլինի բոլոր ավտոսիրողներին: Օրինակ, եթե դուք գործուղման ժամանակ եկել եք ինչ-որ քաղաք եւ պետք է կարեւոր գործնական հանդիպման գնաք, ինչպե՞ս կայանատեղի գտնել: Այս հավելվածի օգտագործմամբ՝ շատ պարզ, ձեր փոխարեն ամեն ինչ կանեն ալգորիթմները, որոնք կարող են կայանատեղի գտնել եւ 75-80 տոկոս ճշգրտությամբ գնահատել ազատ տեղի առկայությունը ձեր ժամանման պահին», - պատմում է դոկտոր Ռեմանը:
Ռեմանի խոսքով՝ իր խմբի մշակած ծրագիրը զարմանալի կերպով տարբերվում է գոյություն ունեցող բազմաթիվ ինտելեկտուալ կայանատեղային համակարգերից, որոնք օրինակ կիրառվում են առեւտրային կենտրոնների կայանատեղիներում եւ պարզապես հաշվում են ազատ տեղերի քանակը:
«Մեր համակարգի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն կարող է օգտագործվել օրվա ցանկացած պահի եւ ցանկացած քաղաքում: Այս տեխնոլոգիան, սովորելու իր ունակության շնորհիվ, կարծես կարողանում է տեսնել ապագան, եւ դուք կարող եք վստահ լինել, որ երբ ձեր մեքենան հասնի մոտակա կայանատեղիին, այնտեղ ազատ տեղ կլինի», - հավելել է նա:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ