ԱՄՆ-ն տիեզերքում նոր զենք կփորձարկի
ԱՄՆ ՊՆ-ն 304 մլն դոլար կհատկացնի նեյտրոնային զենքի ստեղծման եւ երկրամերձ ուղեծրում դրա փորձարկման նպատակով, որը կօգտագործվի բալիստիկ հրթիռների խոցման համար, հաղորդում է popmech.ru-ն:
Նոր զենքի փորձարկումն արդեն նախատեսված է 2023 թվականին եւ կարող է պատասխան լինել ՌԴ կողմից մշակվող նորագույն հեռանկարային «Բուրեվեստնիկ», «Կինժալ» եւ «Ավանգարդ» հրթիռներին: ԱՄՆ-ի ՊՆ-ում արդեն ծրագրել են համապատասխան ֆինանսավորումը:
Նման տիեզերական սուպեր զենքի սետղծման գաղափարն ուտոպիստական չէ, թեեւ հոլիվուդյան մարտաֆիլմի սցենար է հիշեցնում:
ԱՄՆ-ն 1989 թվականից զբաղվում է նեյտրոնային զենքի ստեղծմամբ: Այժմ Պենտագոնի հատկացրած միջոցներով նախատեսվում է արբանյակների ուղեծրային խմբավորում ստեղծել, որոնք հագեցած կլինեն սուբատոմային մասնիկների ճառագայթիչներով: Արձակված բալիստիկ հրթիռները կոչնչացվեն նեյտրոնային մասնկիներով, որոնց արագությունը, ինչպես հայտնի է, մոտ է լույսի արագությանը:
Նեյտրոնային թնդանոթները չեն հակասում 1967-ին ԱՄՆ-ի, Բրիտանիայի եւ ԽՍՀՄ-ի միջեւ կնքված Տիեզերքի պայմանագրին, քանի որ զանգվածային ոչնչացման զենք չեն համարվում:
Նշենք, որ 1989-ին Ամերիկան արդեն փորձարկել էր BEAR (Beam Experiments Aboard a Rocket) նեյտրոնային սարքը:
2018-ին ԱՄՆ բանակի տիեզերական եւ հակահիթիռային հրամանատարության ղեկավար Դեւիդ Մանը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ունի տեխնոլոգիա, որը թույլ է տալիս հեռահար նեյտրոնային ճառագայթ ստեղծել: Եթե իսկապես այդպես է, ապա դա բարձր տեխնոլոգիական զենքի զարգացման նոր փուլ կդառնա:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ