Հիշողություններ
Դիտելով երեկվա համապետական շաբաթօրյակի՝ հատկապես երեխաների մասնակցությամբ կադրերը, խորհրդային, 60-ականների մի անեկդոտ մտաբերեցի։
Պիոներ-դպրոցականները որոշում են առաջիկա հանգստյան օրը շաբաթօրյակ կազմակերպել։ Հավաքվում են ջոկատներով, քննարկում առաջարկություններ, վիճաբանում ու որևէ որոշման չեն գալիս։ Հանկարծ պիոներները մոտակա այգու նստարանին մի ալեհեր ծերունու են տեսնում։ Վազելով մոտենում են նրան և ավագ ջոկատավարը դիմում է ծերունուն․
-Քեռի, քեռի, մենք ուզում ենք շաբաթօրյակ կազմակերպել, կարո՞ղ եք մեզ օգնել, խորհուրդ տալ, ինչպե՞ս անել։
- Այո, սիրելիներս, ինքս 1918թ․ Լենինի հետ մասնակցել եմ շաբաթօրյակին։
-Ուռաաա՜,-գոչում են պիոներները,-դե՜, քեռի, պատմեք՝ ինչպե՞ս այդ տեղի ունեցավ։
Եվ ծերուկը սկսեց։
«Ինչպես այժմ, ես նստած էի այս նույն նստարանին։ Ինձ մոտեցավ կարճահասակ, սուր մորուքով, կեպիով, կկոցած աչքերով մի տղամարդ և ասաց․
-Գնանք շաբաթօրյակի։
Պատասխանեցի․
-Ռադդ քաշի։
Քիչ անց ինձ մոտեցավ այս անգամ մի բարձրահասակ, նույնպես սուր մորուքով, կաշվե բաճկոնով տղամարդ և առանց հարցնելու՝ ինձ տարավ շաբաթօրյակ։
․․Եվ ահա, այսօր ես վերադարձա․․․»։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս