Քաղցած մնալն իսկապես երկարացնում է կյանքը. հետազոտություն
Կալորիաների օգտագործման նվազեցումն իսկապես երկարացնում է կյանքը, պարզել են Joslin Diabetes Center-ի (ԱՄՆ) գիտնականները։ Նրանք նաեւ փորձել են կապ գտնել քաղցած մնալու եւ կյանքի տեւողության միջեւ։
Պարզվել է, որ ամեն ինչ կախված է իմունային համակարգի փոփոխությունից։ Հետազոտողները փորձեր են կատարել ազատ ապրող որդերի՝ Caenorhabditis elegans-ի վրա։ Ինչպես պարզվել է, օրգանիզմ մտնող ածխաջրերի նվազումը առաջ է բերում բնածին իմունիտետի նվազում р38 սպիտակուցների նվազման միջոցով։ Բնածին իմունիտետը պայքարում է վարակի դեմ, բայց նրա չափից ավելի ակտիվությունը, որը բնորոշ է տարեց հասակին, նպաստում է քրոնիկական բորբոքմանն ու ծերացմանը։
Երբ р38 սպիտակուցը լիովին ակտիվ չէ, կալորիաների սահմանափակումը ոչ մի կերպ չի ազդում իմունիտետի վրա։ Սակայն այդ սպիտակուցի ցածր ակտիվության պարագայում գործի են դրվում գենետիկ ուղիները, որոնք իջեցնում են բորբոքային պրոցեսները մինչեւ օպտիմալ մակարդակի, ինչը, ենթադրաբար, ապահովում է կյանքի ավելի երկար տեւողություն։
Գիտնականները նաեւ հայտնաբերել են, որ ազդանշանային ուղու (որին մասնակցում է ինսուլինանման 1 (IGF1) աճի գործոնը) ճնշելն առաջ է բերում շղթայական ռեակցիա, որը հանգեցնում է ախորժակի փակվելուն։
Դա բացատրում է նախորդ հետազոտությունների արդյունքները, որոնք ցույց են տվել, որ IGF ճանապարհը կապված է կյանքի տեւողության հետ։
Հետազոտությունը հրապարակվել է Cell Metabolism ամսագրում։


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները