Որքանով են երեւանցիները ուշադիր քաղաքի մաքրությանը. փորձարկում՝ Հյուսիսային պողոտայում
Համապետական շաբաթօրյակին ընդառաջ՝ Երեւանի քաղաքապետարանը փորձել է պարզել, թե որքանով են բնակիչներն ուշադիր քաղաքի մաքրությանը:
Այս առնչությամբ ԵՐեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է. ««Մեր տեղեկատվության վարչության աշխատակիցները սոցիալական էքսպերիմենտի նման բան են արել՝ Հյուսիսայինում աղբաման են դրել ու երկու ժամ նկարել՝ ֆիքսելու, թե կողքը ընկած աղբը քանի հոգի են նկատում: Արդյունքում՝ էնքան շատ մարդ աղբարկղի մոտ ընկած տոպրակը նկատեց, վերցրեց ու գցեց աղբարկղը, որ բոլորին չկարողացանք «տեղավորել» հոլովակի մեջ:
Սա ինձ համար շատ կարեւոր ա ու հատկանշական: Մենք տարիներ շարունակ լսել ենք, որ «էս երկիրը երկիր չի դառնա, քանի դեռ մարդիկ զիբիլը/բիչոկը/մառոժնու թուղթը գետնին են գցում»: Թույլ տվեք պնդել, որ մեզ տարիներ շարունակ ՀԱՎԱՏԱՑՐԵ՛Լ ԵՆ, որ փողոցում եղած աղբի պատճառը ոչ թե վատ կառավարումն է, ծույլ ու անհավես կոմունալշիկները, այլ փնթիության հանդեպ համընդհանուր «գենետիկ» հակվածությունը: Նույն կերպ մեզ տարիներ շարունակ համոզել են, որ կոռուպցիան ոչ թե վերեւից սահմանած խաղի կանոն ա, այլ «հայի խասյաթի» անբաժանելի մասը՝ արյան գույնը, որ «10 000 դրամանոց» ընտրությունները ոչ թե կիսակրիմինալ իշխանավորների ստեղծած պահանջարկն ու պարտադրանքն են, այլ «հասարակ ժողովրդի» երազած կենսաձեւը:
Ու հիմա տեսնում ենք, որ էդպես չի՝ մարդիկ առանց ինչ-որ ինտենսիվ սոցիալական արշավների, առանց «Ինչպես մաքուր պահել քաղաքը» թեմայով թրեյնինգների, կռանում ու վերցնում են գետնին թափված աղբը: Ու էդպես՝ բոլոր բնագավառներում:
Ու քաղաքի, երկրի կառավարումը ստանձնած մարդիկ ելնում են էն կանխավարկածից, որ գործ ունեն գիտակից, գրագետ ու պահանջատեր քաղաքացու հետ»:
Հյուսիսային պողոտայում սոցիալական էքսպերիմենտի արդյունքները դիտեք տեսանյութում:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին