Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կապանի հետիոտնային կամուրջները զարդարվել են կենդանիների բրոնզե քանդակներով (ֆոտոշարք) Կոտայքի մարզի Նաիրի համայնքում գտնվող 1550 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը Հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրք Հրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում ծառ է կողաշրջվել Գևորգ Թամամյանի թեկնածությունն արձագանք է ստացել միջազգային առողջապահական և գիտական հանրության հեղինակավոր ներկայացուցիչների կողմից Բենիամին Նեթանյահուն չհայտարարված այց է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ Ռուսաստանն այս գիշեր բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակվել է Կիևի վրա Մենք քայլ ենք արել առաջ, բայց դրան հաջորդելու են ամենադժվար քայլերը Միջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակին Շախմատային Ծաղկաձոր. մեկնարկում է աշխարհի առաջնության մայրցամաքային փուլը Լատվիայում սպասվող արտագնա խաղը հաստատ հեշտ չի լինելու

Կապանի հետիոտնային կամուրջները զարդարվել են կենդանիների բրոնզե քանդակներով (ֆոտոշարք)Կոտայքի մարզի Նաիրի համայնքում գտնվող 1550 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՀայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրքՀրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում ծառ է կողաշրջվելԳևորգ Թամամյանի թեկնածությունն արձագանք է ստացել միջազգային առողջապահական և գիտական հանրության հեղինակավոր ներկայացուցիչների կողմիցԲենիամին Նեթանյահուն չհայտարարված այց է կատարել Արաբական Միացյալ ԷմիրություններՌուսաստանն այս գիշեր բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակվել է Կիևի վրաՄենք քայլ ենք արել առաջ, բայց դրան հաջորդելու են ամենադժվար քայլերըՄիջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակինՇախմատային Ծաղկաձոր. մեկնարկում է աշխարհի առաջնության մայրցամաքային փուլըԼատվիայում սպասվող արտագնա խաղը հաստատ հեշտ չի լինելուՎարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունըՀայաստանի հավաքականը պարտվեց Մոնտենեգրոյին՝ 2-3․ Ազգերի լիգաԽնդրում եմ Ազգային ժողովին կասեցնել իմ անձեռնմխելիությունը. Պետեր ՄադյարԱՄՆ ընտրություններից առաջ հրադադարի հաստատումը քիչ հավանական էՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀՀ բանակի զինծառայողների պարապմունքները «Տիր» հրետանային համակարգով (տեսանյութ)ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքում ով է գլխավորելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԾաղկաձորը հյուրընկալում է դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական մայրցամաքային փուլըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել «գրեթե անհապաղ» վերադառնալ ԵՄՍեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինենՍերբիայի նախագահ Վուչիչը հայտարարել է հրաժարականի մասին՝ հույս ունենալով դառնալ վարչապետՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանըԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում ընտրական սպառնալիքների մասին․ գոհ են, բայց նաև մտահոգՄեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլըՔննարկվել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացման հարցերՀարգանքի տուրք Կոմիտասին (ֆոտոշարք)ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՌուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» բռնելու համար. WSJԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համարՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներինՊորտուգալացիները հաղթեցին 2-1 հաշվովԱրաբկիրի համայնքային ոստիկանները պարզել են միջադեպի մասնակից անձանց շրջանակը․ 7 անձ ձերբակալվել է (տեսանյութ)2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն ՀայաստանումՆիկոլ Փաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին ԷռնեկյանինԶինծառայողի մահվան դեպքով կալանավորվել է 1 անձՌադիոազդանշաններ Beta Pictoris b գազային հսկայիցՀայկ Կոնջորյանը՝ ԵԽԽՎ փոխնախագահՊետություն-Եկեղեցի․ կարծիքներ (տեսանյութ)Գերմանացիները երկու խաղից հետո վաստակել են մեկ միավորԵրևանում կայացել է Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդովԵրևանի քաղաքապետարանը մասնակցել է ISPCAN 2026 միջազգային համաժողովինՀնդկաստանի հյուսիսում և արևելքում ավելի քան 60 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքովԱրենիում կրկին գինու տոն էԾիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանում հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով
Մշակույթ

Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» մոնումենտալ աշխատությունը թարգմանվել է հայերեն

Հայկական կատարողական արվեստի պատմության մեջ առաջին անգամ հայերեն է թարգմանվել Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» մոնումենտալ աշխատությունը: 1923-ին հրատարակվածայս ձեռնարկը մինչ օրս համարվում է ջութակահարների կրթության համաշխարհային անկյունաքարը:

Հայերեն հրատարակությունը լույս է տեսնում Ամարյան բարեգործական հիմնադրամի, Apricot Capital-ի և Balchug Capital-ի աջակցությամբ։ Ծրագիրն իրականացվում է Primavera Foundation of Armenia բարեգործական հիմնադրամի կողմից՝ Հայաստանի  ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ​​ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հետ համատեղ։
Նախագծի հովանավորների որոշմամբ՝ գիրքն անվճար կտրամադրվի Հայաստանի երաժշտական դպրոցներին, քոլեջներին և կոնսերվատորիաներին:

Հայերեն հրատարակությունը իրականացվել է Բեռլինի Ries & Erler հրատարակչության հետ կնքված լիցենզային պայմանագրով։

«Ամարյան բարեգործական հիմնադրամն ուրախ է հայ երաժշտական համայնքին նվիրել ԿարլՖլեշի «Ջութակ նվագելու արվեստը» գիրքը»,- նշել է Ամարյան բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, Balchug Capital-ի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Դավիթ Ամարյանը։

«Հայերեն հրատարակությունը մեր երաժիշտների համար կապահովի հասանելիություն ջութակի ուսուցման բարձրագույն չափանիշներին՝ հարստացնելով ինչպես ուսանողների, այնպես էլ ուսուցիչների ուսումնական փորձը։ Մենք վստահ ենք, որ նրանք կօգտագործեն գիրքն իրենց վարպետությունը կատարելագործելու համար և կշարունակեն փայլել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բեմերում»,- ասել է Ամարյան բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, Apricot Capital-ի հիմնադիր Վարդան Ամարյանը։

«Ջութակ նվագելու արվեստը» աշխատության նոր հրատարակությունը խմբագրել են Մաքսիմիլիան Սիմոնը և Նադին Կոնտինին։ Գերմաներենից հայերենի թարգմանիչն ու գլխավոր խմբագիրը ջութակահար, Դետմոլդի կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Բադալյանն է:

Ջութակահար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանը թարգմանության մասին ասել է. «Ջութակին տիրապետելու այս ուղեցույց, որը ճանաչված է ամբողջ աշխարհում և հասանելի է բազմաթիվ լեզուներով վերջապես հրատարակվել է նաև հայերեն: Դա հիանալի նվեր է երաժիշտների, ուսանողների և դասախոսների համար։ Հայերեն տարբերակից մեծ օգուտ կքաղեն և՛ նրանք, ովքեր երկար ժամանակ օգտվել են անգլերեն և գերմաներեն հրատարակություններից, և՛ նրանք, ովքեր մինչ օրս չեն կարողացել օգտվել դրանցից։ Ջութակն իմ հոգու ձայնն է, և ես անկեղծորեն հույս ունեմ, որ այս հրատարակությունը կոգեշնչի և կնպաստի Հայաստանում ջութակի կրթության վերածննդին՝ վերադարձնելով այն բարձր մակարդակը, որը նախկինում գոյություն ուներ էր, և որին այսօր էլ կարող ենք հասնել»։

Իսկ Primavera Foundation of Armenia հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ելենա Յակովլևան նշել է. «Ես կարծում եմ, որ արժեր յոթ երկար ու մի շարք պրոֆեսիանալների նվիրված աշխատանքով հագեցած ամիսներ ներդնել ջութակի դասավանդման այս լեգենդար մեթոդը Հայաստանում հայերեն լեզվով հասանելի դարձնելու համար: Սա երկրի կատարողական արվեստի պատմության մեջ նշանակալի էջ է: Իմ երախտագիտության արտահայտումը բոլոր նրանց հանդեպ, ովքեր աջակցել են այս նախագծին,  չի կարող առավել լինել, քան այն փաստը, որ այդ մարդիկ արդեն դարձել են հայկական դասական երաժշտական կրթության պատմության մի մասը»։