Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունը 5 նոր ավտոբուս կգնի գյուղական դպրոցների երեխաներին տեղափոխելու համար Ռուսական բիզնեսում աճել է չինական արհեստական բանականության լեզվական մոդելների օգտագործումը Հարավային Լիբանանի զգալի հատվածներ փաստացի դարձել են անբնակելի Կասեցվել է Սիսմուր ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը TRIPP-ի համաձայնագիրը շատ մոտ աապագայում կգա խորհրդարան, և մենք այն կվավերացնենք. Սարգիս Խանդանյան ՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբինյանն ընդունել է դեսպանին Էսթետիկ բժշկությունը Հայաստանում․ որքան է աճել գեղեցկության գինը Կոտայքի մարզում կկառուցվի հատուկ կացարան ՀՀ-ում ապաստան հայցող անձանց համար Թուրքիայի Ֆեթհիե շրջանում, հրդեհ է բռնկվել Կասպից ծովի ջրի մակարդակը նվազել է Հաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման կարգը Լոռու մարզի որոշ հասցեներում 36 ժամ գազ չի լինի

Կառավարությունը 5 նոր ավտոբուս կգնի գյուղական դպրոցների երեխաներին տեղափոխելու համարՌուսական բիզնեսում աճել է չինական արհեստական բանականության լեզվական մոդելների օգտագործումըՀարավային Լիբանանի զգալի հատվածներ փաստացի դարձել են անբնակելիԿասեցվել է Սիսմուր ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըTRIPP-ի համաձայնագիրը շատ մոտ աապագայում կգա խորհրդարան, և մենք այն կվավերացնենք. Սարգիս ԽանդանյանՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբինյանն ընդունել է դեսպանինԷսթետիկ բժշկությունը Հայաստանում․ որքան է աճել գեղեցկության գինըԿոտայքի մարզում կկառուցվի հատուկ կացարան ՀՀ-ում ապաստան հայցող անձանց համարԹուրքիայի Ֆեթհիե շրջանում, հրդեհ է բռնկվելԿասպից ծովի ջրի մակարդակը նվազել էՀաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման կարգըԼոռու մարզի որոշ հասցեներում 36 ժամ գազ չի լինիԳյումրիում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը«ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերությունը տուգանվել էԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրանյութի 51 փաթեթ է հայտնաբերվելԱրդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոններն այդ դահլիճում խախտվում են. Ռուբեն ՌուբինյանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակն է տեղափոխվում ՀայաստանՇարունակելու ենք ջանքերը խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ. ԱլիևԿողմերի հնարավորությունները հավասար են․ Սանդրո ՊերկովիչԱռաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան․ ՀՀ վարչապետԳևորգ Պապոյանը ԵԱՏՄ խորհրդի նիստին ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման առաջնահերթություններըԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՀանքերի ընդլայնումը հակասում է կլիմայական միտումներինԵթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար ՎարդանյանԻնգուրի կամրջով բենզատարներ են շարժվել դեպի ԱբխազիաԱՄՆ-ն և Ճապոնիան համատեղ ծրագրում են ստեղծել աշխարհի ամենախորը ստորջրյա հանքավայրըԵվրատեսիլ 2027 երգի միջազգային մրցույթը կանցկացվի ԲուլղարիայումՀեգսեթը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունըԲանակում գրանցված մահվան վերջին դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում կլինեն կադրային փոփոխություններԿասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունըՔՊ-ն դեռ քննարկելու է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնումՄենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Սերդար ԲերդիմուհամեդովՔննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցըԲաշկորտոստանում հրդեհ է բռնկվել Wildberries-ի օբյեկտներից մեկըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱբովյանում վնասվել է ՀԷՑ-ի մալուխային գիծը․ 3 ենթակայանի էլեկտրամատակարարումը դեռևս չի վերականգնվելԱրցախցիների բնակապահովման ծրագրով 7743 ընտանիք արդեն հավաստագիր է ստացելԽուլիգանություն կատարած անձի մոտ ապօրինի ռազմամթերք է հայտնաբերվել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀայտնաբերվել է զինծառայողի դիՀայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ, որովհետև մեծ տեմպերով զարգանում են ԱԲ գործարանները. ՓաշինյանՍեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամՀայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման հարցում ՌԴ-ի հետ չենք գնա սուր լուծումների․ ՓաշինյանԿոլումբիայում կստեղծվի արտակարգ իրավիճակների հիմնադրամՃապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ հանդիպում ՆԳՆ-ումՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էտնա հրաբխի ժայթքման պատճառովՀայաստանի պատանեկան շախմատի հավաքականը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Բոտվիննիկի գավաթինՌեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթըՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել․ ՆԳՆԲնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի․ Լևոն ԱզիզյանՍուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում հոգեբանական ծառայությունների կազմակերպման վերաբերյալ
Գիտություն

«Տարբեր վերմակներն ուղղակի հրաշալի են», եւ հանկարծ չասեք, որ ձեզ չենք նախազգուշացրել

Այն մասին, թե ինչը կարող է փչացնել ձեր հարաբերությունները, անցյալ շաբաթ եմ սկսել ներկայացնել եւ խոստացել էի ցանկը շարունակել: Իմ կողմից խոստումս կատարում եմ, ձեր գործն է արդեն, ի վերջո, ընդունել, որ անձնական կյանքը պատրանքների վրա չես կառուցի: Եվ հանկարծ չասեք, որ ձեզ չենք նախազգուշացրել… Եվ այսպես՝ հաջորդ եւ եզրափակիչ 4 կետերը:

Մենք ամեն օր ինտիմ հարաբերություն կունենանք 

Չեք ունենա: Նախկինում, երբ շաբաթական երկու անգամ էիք հանդիպում, ինտիմ մերձեցումը եւ հանդիպումը ձեռք ձեռքի տված էին գնում: Հիմա դուք միասին եք: Եվ հաճախ բաց կթողնեք այդ համատեղ գործողությունը: Եվ կարիք չկա նրան կամ ձեզ մեղադրելու: Դրանով զբաղվեք՝ հետեւելով սեփական կարիքներին: Եթե պատճառն, այնուամենայնիվ, քո մեջ է, ինչ արած՝ սեքսին հարկավոր է հումորով վերաբերվել: Ժամանակի ընթացքում մերձեցումն այլ մակարդակների է անցում կատարում, օրինակ՝ զուգարանակոնքի նստոցի համատեղ գնում: Այո, բարեկամ, սա է կյանքը:

Դրամական հարցեր 

Ձեր հարաբերությունների ամենանենգ սպառնալիքը դրամական հարցերն են, ավելի ճիշտ միտքը, որ դրանք ձեզ չեն անհանգստացնի: Եվ թվում էր, թե այդպես էլ լինելու է: Դու սրճարանում հաշիվն ես փակում, նա քեզ սուախիլերենով ճաղատ ծերուկի գիրքն է նվիրում հոգեւոր արժեքների մասին, դու կինոսեանսի համար փոփքորն ես գնում, նա ամբողջ սեանսի ժամանակ անվճար քեզ համար մակագրերն է կարդում, քանի որ ակնոցդ սրճարանում ես մոռացել... Բայց ահա միասին եք արդեն, ու պարզվում է, որ փողը ծախսելու առումով ձեր հայացքներն ամենեւին չեն համընկնում: Ենթադրենք՝ նա համոզված է, որ տղամարդը պետք է ամբողջ օրը գարեջրի բաժակը ձեռքին մեկնվի բազմոցին եւ դիտի հոկեյի հեռարաձակումը՝ այն դեպքում, երբ կինը պետք է քիթը սրբելու ժամանակ չունենա աշխատավայրում, նույնիսկ երկու: Իսկ դու, քո հերթին, հանոզված ես, որ կինն ուղղակի պարտավոր է դուրս չգալ սպա-սրահներից՝ վայելելով շոկոլադե ծածկույթը եւ նվաղի մկանուտ մերսողի ուժեղ, բայց քնքուշ ձեռքերի շնորհիվ՝ փողի դիմաց, որը տուն է բերում նրա տղամարդը: Վեճն անխուսափելի է:

Ահա թե ինչ խորհուրդ են տալիս «15 բան, որոնք պետք է քննարկել նախքան միանալը» գրքի հեղինակները. «Անհրաժեշտ է ֆինանսական հարցերը ժամանակին քննարկել, որ հետո ձեզ համար անընդունելի վիճակում չհայտնվեք»: Կարելի է, օրինակ, ամեն ամիս որոշակի գումար դնել ընդհանուր ֆոնդ եւ պայմանավորվել ծախսերը բաժանելու մասին. նա վճարում է կոմունալ ծախսերը եւ քո ծխախոտի համար, իսկ դու գնում ես մթերք եւ փետուրով մտրակներ: Եթե կարծում ես, որ դրամական հարցը քննարկման համար լպրծուն թեմա է, ապա դու կամ չափից ավելի լավ ես վաստակում (ինչի համար քեզ նախանձում եմ), կամ նույնիսկ ապրում ես կանանց հաշվին (առավել եւս նախանձում եմ):

Ինտերիերի համատեղ ձեւավորում 

Քեզ չի շրջանցի նաեւ աղջկա հետ համատեղ ապրելու գլխավոր փորձություններից մեկը՝ ձեր կացարանի ինտերիերի համատեղ ձեւավորումը: Վերեւում հիշատակված գիրքը՝ «15 բան, որոնք...» (դե, դու հիշում ես) ասում է. «Որքան էլ ցանկանաք, որ բնակարանն արտացոլի ձեր ճաշակը, պետք է համոզվեք, որ կահավորման առանձին օբյեկտներ ձեր զուգընկերոջ ալերգիան չեն հարուցի»: Փորձիր պայմանավորվել՝ քո մի իրը նրա մեկի դեմ, օրինակ՝ նրա տխմար հուշանվերների հավաքածուն ընդդեմ քո պարանասարքերի ու սփինինգների ցուցադրանմուշների: Մտահղացեք չեզոք ինտերիեր, որը ձեզնից ոչ մեկին չի գրգռի: Ծայրահեղ դեպքում, օրինակ՝ կարապներով գորգին վարդագույն բազմոց, վետոյի իրավունք կիրառեք: Եթե պետք է փոխզիջման գնալ, ապա բոլորին է վերաբերում:

Մի՛ քնեք մեկ վերմակով ծածկված 

Ի սեր Աստծո, մի՛ քնեք մեկ վերմակով ծածկված: Գիշերվա կեսին կարթնանաս ցրտից ու կհասկանաս, որ ուսիդ վրա ֆսֆսացնող այդ գեղեցիկ, փխրուն էակը վերմակը դավաճանաբար բռնազավթել է: Իհարկե, սեփական վերմակ ձեռք բերելու քո որոշումը կընդունվի խորտակված հույսերի արցունքներով էֆեկտիվորեն լցված աչքերով: Բայց ընդհանուր վերմակը պատրանք է, որի հետեւում թաքնված են ձեռքերի թմրելը, արյան հետհոսքը եւ վերջույթների ընդարմանալը: Վնասակար է չէ՞: Եվ որքան վաղ այդ պատրանքն ավերես, այնքան լավ: Թաց աչքերից եւ դավաճանության կշտամբանքից կարող ես պաշտպանվել վկայակոչելով Ընտանիքի կրթության եւ զարգացման «ԻՆՍԱՅԹ» կենտրոնի մասնագետներին, որոնք պնդում են. «Տարբեր վերմակներն ուղղակի հրաշալի են»: Նախ՝ լիարժեք կքնեք: Երկրորդ՝ միմյանց հանդեպ սեքսուալ ձգտումը չեք կորցնի: Մարմինների մշտական հպումը սաստիկ բթացնում է զգայական զգացողությունները: Անհրաժեշտ է քո եւ զուգընկերոջ միջեւ տարածություն պահել: Դա թույլ կտա սեքսուալ «համ» զգալ այլ մարդու մերձավորությունից: