Պարտավոր ենք լինել Զաբել Եսայանի պես ուժեղ. Սելինա Դողանը՝ Ավստրալիայում վարչապետ դարձած Գլեդիս Բերեջիկլյանին
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության հայ կին պատգամավոր Սելինա Դողանը շնորհավորական նամակ է գրել Ավստրալիայի ամենամեծ նահանգ համարվող Նոր Հարավային Ուելսի վարչապետ դարձած Գլեդիս Բերեջիկլյանին։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Սելինա Դողանն իր նամակի սկզբում նշել է, թե 100 տարի առաջ տեղի ունեցած մեծ արհավիրքից հետո հայերը ցրվեցին աշխարհի ծայրերում գտնվող երկրներ, որտեղ ապրում են լրիվ տարբեր քաղաքաան ու կենցաղային տարբեր մշակույթներով։
Նա շեշտել է, թե չնայած աշխարհի տարբեր երկրներում հայերը փոքրամասնություն են, սակայն հայ կանայք փորձում են հաղթահարել բոլոր դժվարությունները։ «Այդ բոլոր դժվարությունների դեմ մենք՝ որպես հայ կին, ստիպված ենք պաշտպանել սեռական հավասարությունը, խաղաղությունն ու քաղաքականությամբ զբաղվել։ Մենք պարտավոր ենք լինել Զաբել Եսայանի պես ուժեղ։ Որպես Թուրքիայում քաղաքականությամբ զբաղվող հայ կին, ձեզ շնորհավորում եմ ու համերաշխություն հայտնում։ Երջանիկ կլինեմ, որ ձեզ Թուրքիայում հյուրընկալեմ»,-գրել է Սելինա Դողանը։

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով