Ելակը գլխավորել է պեստիցիդների ամենաբարձր պարունակությամբ մթերքների ցանկը
Մթերքներում պեստիցիդների պարունակությունը վտանգավոր է մարդու առողջության համար: Ցավոք, այսօր իսկապես դժվար է առանց պեստիցիդների օրգանական մթերքներ գտնել: ԱՄՆ-ում Environmental Working Group-ի մասնագետները կազմել են մթերքների ցանկ, որոնք առանձնանում են պեստիցիդների առավել շատ պարունակությամբ:
Այս ցուցակը գլխավորել է ելակը. դրանում, որպես կանոն, պեստիցիդներ շատ են լինում, հատկապես եթե այն սեզոնին չեն վաճառում:
Պեստիցիդների բարձր պարունակությամբ մթերքների ցանկն այսպիսի տեսք ունի (նվազման կարգով)
Ելակ
Սպանախ
Կալե (գանգուր կաղամբ)
Նեկտարին
Խնձոր
Խաղող
Դեղձ
Բալ
Տանձ
Պոմիդոր
Նեխուր
Կարտոֆիլ
Իսկ ահա պեստիցիդների ամենաքիչ պարունակությամբ մթերքների ցանկը
Ավոկադո
Եգիպտացորեն
Արքայախնձոր
Քացղր սիսեռ (սառեցված)
Սոխ
Պապայա
Սմբուկ
Ծնեբեկ
Կիվի
Կաղամբ
Ծաղկակաղամբ
Մուսկուսային սեխ
Բրոկոլի
Սունկ
Մեղրային սեխ
Հիշեցնենք, որ պեստիցիդները, համարվում է, որ կարող են ճարպակալում, անպտղություն, երեխայի զարգացման հետ կապված խնդիրներ առաջացնել: Ֆրանսիայում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ սննդում պեստիցիդներ պարունակող մթերքների առկայությունը 35 տոկոսով բարձրացնում է քաղցկեղի զարգացման վտանգը:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը