Հեղափոխական մեթոդ՝ ալկոհոլից ունեցած կախվածության բուժման համար
ԱՄՆ Սկրիպսի ինստիտուտի մասնագետները առաջարկել են հեղափոխական մեթոդ մարդուն ալկոհոլային կախվածությունից բուժելու համար։ Մեթոդն արդեն անցել է փորձարկումների առաջին փուլը եւ դրական արդյունք արձանագրել։ Փորձարկումներն իրականացվել են առնետների վրա։ Այսպես, գիտափորձի ընթացքում առնետին նախ գցում են կախվածության մեջ ալկոհոլից, ապա լազերային ճառագայթով այրում նրա ուղեղի որոշակի հատվածը, որը պատասխանատու է այդ կախվածության համար եւ նա այլեւս դադարում է ալկոհոլի հանդեպ հետաքրքրություն ունենալ։ Մեթոդի արդյունավետությունը կայանում է նրանում, որ թերապիայի սեանսից անմիջապես հետո արդյունքը երեւում է։ Նյարդակենսաբանները կարծում են, որ այս ճառագայթային այրումով վերացվում են այն նեյրոնային հանգույցները, որոնք պատասխանատու են ոչ միայն ալկոհոլից կախվածության, այլ նաեւ հետալկոհոլային երեւույթների համար։ Մեթոդն արգելվել է մարդկանց վրա կիրառել, քանի որ կա վակած, որ մարդու մոտ ի տարբերություն առնետների ուղեղի այդ հատվածի աշխատանքը մի փոքր այլ է եւ կա վտանգ որ այրումից հետո մարդը կարող է ցմահ հաշմանդամ դառնալ։ Այնուհանդերձ հետազոտությունները շարունակվում են։


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը