Գանայի գյուղերից մեկում ծննդաբերությունն արգելված է
Գանայի հարավային շրջանում գտնվող Մաֆի Դավ գյուղում, որը 5000 բնակիչ ունի, հնագույն տաբու է գործում:
Ինչպես ներկայցնում է Oddity central-ը, բնակիչներից ոչ ոք այդ գյուղում չի ծնվել հնագույն համոզմունքի պատճառով, որի համաձայն՝ ծննդաբերությունը գյուղում վիրավորում է աստվածներին: Այդ պատճառով ծննդաբերել պատրաստվող մայրերը մեկնում են հարևան համայնքներ՝ երեխաներին այնտեղ ծննդաբերելու համար:
Ինչպես և աֆրիկյան երկրի մյուս գյուղական համայնքներում, այս գյուղում նույնպես կան անհիշելի ժամանակներից պահպանվող ավանդույթներ, որոնց թվում է նաև երեխայի ծնունդը:
Այս գյուղի առանձնահատկություններից մեկը, ինչպես նշում է աղբյուրը, կենդանիների և թռչունների բացակայությունն է: Կենդանիներ պահելն այս գյուղում նույնպես արգելված է եղել վաղնջական ժամանակաշրջանից:
Մյուս արտասովոր հանգամանքը գերեզմանոցների բացակայությունն է: Երբ մարդ մահանում է, նրան հուղարկավորում են այլ համայնքների գերեզմանատներում:


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...