Հայաստանում սեփականության վերաբաշխում չկա․ ստիպված ենք լինելու անցումային արդարադատություն կիրառել․ Փաշինյան
Վարչապետ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ժամանակ մի քանի օրինակ ներկայացրեց, երբ նախկին պաշտոնյաները կասկածելի գործարքներով սեփականաշնորհել են համայնքային հողեր կամ այլ սեփականություն, ու ասաց, որ դա խնդիր է ստեղծում ներդրողների համար։
«Երբ ես օգոստոսին խոսում էի անցումային արդարադատության մասին, դա էլի շա՜տ մեծ աղմուկ էր բարձրացնում, որ հաա՜, Հայաստանում սեփականության վերաբաշխման գործընթաց է։ Հույս ունեմ՝ բոլորդ տեսնում եք, որ ոչ մի սեփականության վերաբաշխման գործընթաց Հայաստանում չկա։ Բայց նաև մենք անհրաժեշտություն ենք ունենալու անցումային արդարադատության գործիքներ կիրառել»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետն ասաց, որ խոսքը բացառապես պաշտոնյաների, նախկին պաշտոնյաների մասին է, որովհետև կարևոր է ներբիզնեսային հարաբերությունների մեջ չընկնելը։ Անցումային արդարադատության գործիքներից մեկը, ըստ Փաշինյանի, այն է, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին խորհուրդ են տալիս ներկայանալ իրավապահ մարմիններին ու տալ խոստովանական ցուցմունքներ, այդ ամենը վերադարձնել Հայաստանին։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին