Նիկոլ Փաշինյանը՝ իր որոշումների վրա Աննա Հակոբյանի ազդեցություն ունենալու մասին
Բացարձակ անհեթեթ են հայտարարությունները։ Այս մասին այսօր՝ մարտի 19–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեսակետին, որ նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը ազդեցություն ունի իր կողմից կայացվող որոշումների վրա։
«Նման բան կարող է ասել մեկը, ով ինձ բացարձակ չի ճանաչում, մեր ընտանիքի հարաբերությունները չի ճանաչում։ Եթե նման բան լիներ, դա կլիներ խայտառակություն, բայց նման բան չկա»,– ասաց Փաշինյանը։
Փաշինյանն անդրադարձավ նաև Աննա Հակոբյանի հիմնադրամի նվիրատվություններին և տիկնոջ ծախսերի համար տրամադրվող պետական միջոցների շուրջ քննադատություններին։
«Երբ ինձ տարել ցույց են տվել Բաղրամյան 26-ը, ինձ ասել են՝ սա էլ ձեր տիկնոջ սենյակն է: 1991 թվականից դա կարգ է, որոշակի կարգավիճակ է: Եթե այդ կարգավիճակը մեր երկրին պետք չի, կարող ենք ընդհանրապես վերացնել: Երբ մենք Բաղրամյան 26-ը տվել ենք նախագահականին, նույն տրամաբանությամբ նույն սենյակը հայելային հատկացվել է այնտեղ:
Երբ ես ընտրվեցի վարչապետ, Ձեզ հայտնի մարդիկ սկսեցին հիմնադրամներ փակել: Այդ հիմնադրամների շահառուները դիմում էին ինձ, ասում էին՝ եթե միջոցներ չձեռնարկեք, կոլապս կլինի: Պետք էր գտնել այլընտրանքային եղանակներ, եւ ես ինքս եմ նախաձեռնել, որ այդպիսի պրոցես սկսվի: Ու հիմա պարզվում է, որ այդ հիմնադրամին նվիրատվություն են արել մարդիկ, որոնք փող ունեն: Պատկերացնում ե՞ք, թե դա ինչ խայտառակություն է:
Այն մեկնաբանությունները, թե մեկը փող փոխանցեց, իր գործերը լավ են, ով չփոխանցեց, իր գործերը վատ են, Աննան իր հարցազրույցում լավ նշեց, որ Ինեսսա Գաբայանը հիմնադրամին գումար է փոխանցել: Երկու ամիս հետո նա ազատվեց աշխատանքից: Ուզում եմ ասել՝ փոխանցել-չփոխանցելը դրա հետ կապ չունի»,– ասաց Փաշինյանը:


















































Ինչպիսին էլ լինեն լուծումները, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում․ Փաշինյան
Գերիների հարցը բարձրացվել է բարձրագույն մակարդակում. Փաշինյան
Սյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող. Փաշինյան
Ինչին է անհամբեր սպասում Նիկոլ Փաշինյանը
Գետնին գցված դրոշը, պոկված կախիչը եւ գլոբալ ձախողումը. ո՞րն է ավելի վատ
Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին