Կենտրոնական բանկը «սխալ հանեց» Փաշինյանին
Այսօր եւս շարունակվեց Կենտրոնական բանկի տարբեր տրամաչափի պաշտոնյաների պարզաբանումների հիթ-շքերթը եւ հերթական պաշտոնյան արձագանքեց իմ հարցադրումներին։
Ուրախ եմ, որ արդյունավետ շաբաթ-կիրակի եք անցկացել եւ իմ քննադատությունների հիման վրա ավելի խորը մասնագիտական ուսումնասիրության եք ենթարկել ձեր կողմից իբր 2017 թվականից մշակվող ինստիտուտը։
Արդյունքում նշում եք այնպիսի հիմնավորումներ եւ ուղեցույցեր, որոնք, ավաղ, ամեն կերպ բացակայում էին ձեր սկզբնական հայեցակարգում։
Պարզվեց, որ «շատ պատահաբար» այս նախագիծը հենց հիմա եկավ ասպարեզ եւ «շատ պատահաբար» վարչապետը Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ խոսեց առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման եւ ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅԱՆ կանխավարկածի մասին։ Այսինքն բաների մասին, որ կապ չունեն ներկայացվածի հետ։ Այստեղ առաջանում են մի քանի «կամ»-եր
• Կամ Կենտրոնական բանկը սխալ է բացատրել փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործիքի էությունը վարչապետին ու վերջինիս մոտ խեղաթյուրված պատկերացում է առաջացել, որ այդ գործիքը իր քաղաքական հակառակորդների դեմ է
• Կամ Նիկոլ Փաշինյանը չի կարողացել ըմբռնել Կենտրոնական բանկի մասնագիտական վերլուծությունները եւ ամեն ինչ ընկալել է իր սիրած ՝ ասֆալտին փռելու եւ պատերին ծեփելու հարթությունից
• Կամ էլ վարչապետը ճիշտ է հասկացել, սակայն ամեն ինչ մանիպուլացրել է
Այսօրվա հարցազրույցով Կենտրոնական բանկը հաստատեց, որ վարչապետը սխալ է ներկայացրել ինստիտուտը Ազգային ժողովում.
Հ.Գ. Դեռեւս սպասում եմ բանավիճելու վերաբերյալ պարոն Արթուր Ջավադյանի արձագանքին։ Այդ ժամանակ ցույց կտամ թե ԵՐԲ եւ ԻՆՉ պայմաններում է ստեղծվել ու շրջանառվել հայեցակարգը։ Անակնկալներ խոստանում եմ։
Հ.Հ.Գ.Կենտրոնական բանկի հայեցակարգի եւ տարբեր հայտարարությունների մասին ուսումնասիրությունը ստորեւ ներկայացված լինքով։ Շնորհակալ եմ մեր ՀԿ-ի թիմին Vahagn Grigoryan Mariam Ayvazyan Emil Abrahamyan-ին որակյալ աշխատանքի համար:
Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները