Եթե վարչապետն անձամբ է զբաղվում կենցաղային խնդիրների լուծմամբ, ուրեմն լուրջ մտահոգվելու պատճառներ ունենք
Քանի ժամ շարունակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մասիսի գյուղերի բնակիչների հետ է շփվում։ Եկել է՝ տեղում ծանոթանա գյուղացիների խնդիրներիn։ Շատ ապրի։ Մոտ 3 ժամ նրա լայվերը նայեցի, իմ աչքով տեսա, որ այդ խնդիրներից մեկի համար լուծում գտավ երկրի ղեկավարը։ Մարդիկ տրանսպորտից էին բողոքում, առաջարկեց, որ երեկոյան ինչ-որ մի ֆիքսված ժամի Մասիսից մեկ ռեյս ավել արվի դեպի այդ գյուղ։
Լայվի 30-րդ րոպեից սկսած՝ մարդկանց բողոքները սկսեցին կրկնվել։ Համբերությամբ զինված ևս մի 2 ժամ նայեցի, ոչ մի նորություն չտեսա։ Հասկացա, որ եթե մի քիչ էլ շարունակեմ նույն ձև, ապա հանգիստ կարող եմ հավակնել երկրի համար 2 պարապ մարդու կոչմանը։ Ես ու ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Իսկ եթե ավելի լուրջ, ապա Փաշինյանի այս շրջայցերից սկսում եմ վախենալ։ Եթե պետական ապարատն այնքան խափանված է, որ վարչապետն անձամբ է ստիպված զբաղվել կոնկրետ գյուղի կոնկերտ բնակչի կենցաղային խնդիրներով, ուրեմն մենք շատ մտահոգվելու լուրջ պատճառներ ունենք։
Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս