Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը փաստեց՝ մեր «հեղափոխական» թզենին դեռ անպտուղ է
Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրում է՝
Եթե Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած քաղաքական ցնցումները (ինչ ուզում եք անունը դրեք) «չկապիտալիզացվեն» Արցախի հարցում մեր դիրքերի ամրապնդմամբ, ապա այդ ամենը հետին թվով կդառնա բացարձակ անիմաստ՝ Ավետարանական հայտնի թզենու պես։ Արցախի հարցը, ինձ համար, մեր պետականության բացարձակ առաջնահերթությունն է։
Իսկ մյուս բոլոր հարցերը, որքան էլ կարևոր լինեն, Արցախի հարցի համեմատ պետք է դիտարկվեն առաջնահերթությունների ստորադաս «զամբյուղում» (թեև մյուս հարցերում ևս «հեղափոխական» իշխանությունները, ցավոք, առանձնապես պարզերես չեն)։ Մինսկի խմբի համանախագահների այսօրվա հայտարարությունը փաստեց, որ մեր «հեղափոխական» թզենին, ցավոք, դեռ անպտուղ է՝ չնայած մեր դիվանագետների իրապես գնահատելի ջանքերին։
ՀԳ. Հնարավոր թյուրըմբռնումը կանխելու համար հատուկ ընդգծեմ, որ Հայաստանի և ոչ մի ղեկավարի (ներառյալ գործող Վարչապետին) երբեք չեմ համարել ու հիմա էլ չեմ համարում դավաճան կամ «հողեր հանձնող»։

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս