«Սեւ ցուցակներն» արդեն պատրաստում են. թիրախում «հին» մարդիկ են
«Փաստ» թերթը գրում է.
«Նախօրեին ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը մի ծավալուն հրապարակմամբ հանդես եկավ, որտեղ անդրադարձել էր պետական ապարատում սպասվող՝ 10000 մարդկանց կրճատման փաստին, ինչն, ի դեպ, ԱԺ ամբիոնից փաստացի չհերքեց վարչապետը:
«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, նախարարություններում ու պետական այլ գերատեսչություններում արդեն իսկ պատրաստում են «սեւ ցուցակները», որտեղ ամենաշատն ընդգրկված են, այսպես կոչված, «հին» մարդիկ: Սակայն խնդիրն այն է, որ նրանց մեծ մասն ամենափորձառուներն են ու ամենատեղեկացվածները:
Թերթը պարզել է նաեւ, որ բավական քաոտիկ վիճակ է մասնավորաբար էներգետիկայի նախարարությունում, որը միավորվում է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ, ինչպես նաեւ ջրպետկոմում: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այդ «սեւ ցուցակները» բավական ընդարձակ են լինելու հատկապես մարզպետարաններում:
Ի դեպ, այս գործընթացն ամբողջովին կաթվածահար է անում ամբողջ պետական ապարատի աշխատանքը, քանի որ մարդիկ գտնվում են անորոշության մեջ՝ չիմանալով իրենց ապագա ճակատագիրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...