Ռուբեն Ջաղինյանը հրաժեշտի հավաքույթ է արել. Ովքեր են հավակնորդները
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանն արդեն հրաժեշտի հավաքույթ է արել։ Մարտի 11-ին կհայտարարվի մրցույթ նրա տեղի համար։ Եթե Հանրային ռադիոյի տնօրենի համար 30 թեկնածու է դիմել, ապա խորհրդի նախագահի համար հնարավոր է մի 20 դիմում լինի։ Արդեն իսկ հայտնի է, որ այս տեղի համար դիմելու է «Ա1+» ընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը։
Հավակնորդների թվում են նաեւ հրապարակախոս, բանաստեղծ Տիգրան Պասկեւիչյանը, Երեւանի նախկին փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, «Հայլուրի» նախկին խմբագիր Արայիկ Մանուկյանը եւ ուրիշներ։ Մրցութային հանձնաժողովի կազմում են մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, ԱԺ պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը եւ ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը։
Ի դեպ, ռադիոյի տնօրենի մրցույթի հաղթողի անունը կհրապարակվի միայն խորհրդի նախագահի ընտրություններից հետո, մրցույթի վերջին փուլը կկայանա նրա մասնակցությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...