«Սա ուղղակի կուրիոզ է». Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները կրկին կառավարության դիմաց էին
Կառավարության դիմաց այսօր՝ մարտի 7-ին, բողոքի ակցիա էին իրականացնում Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները։ Նրանք պահանջում են վերադարձնել իրենց բնակարանները, որոնցից, իրենց խոսքով, հարկադրանքով դուրս են եկել տարածքը հանրային գերակա շահ ճանաչելուց հետո, կամ պահանջում են համարժեք փոխհատուցում տրամադրել։
«Մեր խնդրի շուրջ որեւէ տեղաշարժ չկա։ Կառավարություն էլ փոխվեց, բայց դեռ ոչ մի շարժ։ Սերժի օրոք էլ էր այսպես, հիմա էլ։ Մեր իրավունքները խախտվել է, մեզ թալանել են, հասկացանք՝ դժվար ժամանակներ են, բյուջեն դատարկ է, բայց մնացել ենք 7 ընտանիք, մեզ չի՞ կարող պետությունը փոխհատուցում տալ»։
Բնակիչների խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանում էլ ասում են, թե իրենց իրավասությունից դուրս է։ «Ասում են մենք դարձել ենք համայնք ու նախորդ քաղաքապետարանի իրավահաջորդը չենք, չենք կարող ձեր հարցերը լուծել, թող կառավարությունը ձեր հարցերը։ Սակայն երբ դիմում ենք կառավարությանը, մեզ ուղարկում են քաղաքապետարան։ Սա ուղղակի կուրիոզ է։ Մենք էլ չենք իմանում՝ ում դիմենք»։
Նրանց խոսքով՝ նոր կառավարությունից մեծ ակնկալիքներ ունեն, սակայն մի անգամ իրենց ընդունել է Նաիրի Սարգսյանը, խոստացել է, որ քաղաքապետ նշանակելուց հետո հարցը կլուծվի, սակայն ոչ մի արդյունք։
Նշենք, որ գործը եվրոպական դատարանում է, սակայն վճիռ դեռ չկա, գործը դեռ քննվում է։


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...