Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունում Շերը պարգևատրվել է Գրեմմիի հատուկ մրցանակով ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Կառլոս Ալկարասը կարիերայում առաջին անգամ դարձավ Australian Open-ի հաղթող Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից Միհրան Հարությունյանը հերթական հաղթանակն է գրանցել խառը մենամարտերում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Սկսվել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումը Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին Շրջանառվող նյութը կրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտության բնորոշ հատկանիշներ. վարչապետի խոսնակ Սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Երկրորդ եռակողմ հանդիպումը Աբու Դաբիում կկայանա փետրվարի 4-5-ը. Պեսկով

Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունումՇերը պարգևատրվել է Գրեմմիի հատուկ մրցանակովՔիմ Քարդաշյանը գաղտնի հանդիպումներ է ունենում «Ֆորմուլա 1»-ի լեգենդար մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հետՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչԿառլոս Ալկարասը կարիերայում առաջին անգամ դարձավ Australian Open-ի հաղթողՎագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄիհրան Հարությունյանը հերթական հաղթանակն է գրանցել խառը մենամարտերումԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՍկսվել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումըԲժիշկը բացահայտել է սուրճի օրական իդեալական չափաբաժինը հաշվարկելու միջոցԼյարդի ճարպային հիվանդութան դեմ դեղամիջոցը ճանաչվել է անօգուտՀայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերինՇրջանառվող նյութը կրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտության բնորոշ հատկանիշներ. վարչապետի խոսնակՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովԵրկրորդ եռակողմ հանդիպումը Աբու Դաբիում կկայանա փետրվարի 4-5-ը. ՊեսկովՆոր մեղադրանք է առաջադրվել Սպարտակ Ղուկասյանի և Գյումրիի համայնքապետարանի պաշտոնյաների նկատմամբԵՄ դեսպանները վերսկսում են բանակցությունները Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի շուրջԹուրքիայի դիրքորոշումն է՝ հանդես գալ ընդդեմ ռազմական միջամտության և աջակցել դիվանագիտությանըն ու երկխոսությանըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը հունիսի 1-ից կդառնա վճարովիԻրանը հրապարակել է բողոքի ցույցերի ժամանակ զnհված գրեթե 3000 մարդու անունՀնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի դիմավորման արարողությունը՝ ՊՆ վարչական համալիրում (տեսանյութ)Ջրային պարեկները բացահայտել են նաև սիգի քողարկված տեղափոխման դեպքեր (տեսանյութ)Տեխնիկական խոտան՝ «Անգլերենի» միասնական քննության որոշ թեստերումՔննարկվել են «Էքսպո-2027» համաշխարհային ցուցահանդեսում ՀՀ ազգային տաղավարի հայեցակարգի հայտերըՄագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություն՝ Բոմբեյի տեխնոլոգիական համալսարանումԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպանինՆախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՀայաստանում սուր շնչառական վարակների դեպքերը նվազել ենԹրամփը հերքել է Էփշտեյնի կղզում լինելու լուրերըԵրևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվաճառվենՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությունը աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտումՔաղաքացու մարմնից դուրս է բերվել «Կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճՆախկին բարձրաստիճան պաշտոնյայի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քան 36 մլն ՀՀ դրամի վնասըՊաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. ԲարոՋուր չի լինիԴատարանը մերժել է Սամվել ՇահրամանյանինՈսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարիցԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակԹրամփը հայտարարել է, որ կստիպի ՄԱԿ-ի անդամներին վճարել իրենց անդամավճարներըՔաղաքացու մարմնից դուրս է բերվել «Կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճԹեհրանում գտնվող ԵՄ բոլոր դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆԷրդողանը կաբինետի հետ կքննարկի ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածի հարցը․ աղբյուր«Արմավիր» ՔԿՀ-ն համալրվել է գերժամանակակից անվտանգության սարքավորումներով (տեսանյութ)Թրամփը խոսել է Գրենլանդիան, Կանադան և Վենեսուելան Միացյալ Նահանգներին միացնելու մասինԳերմանիան ԱՄՆ-ին ավելի մոտ է, քան Չինաստանին․ Գերմանիայի ԱԳ նախարար
Հայաստան

Երեւանի մետրոպոլիտենը 38 տարեկան է. այն տարեկան տեղափոխում է ավելի քան 15 մլն ուղեւոր

Երեւան քաղաքի խորհրդանիշներից մեկը` «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն»-ը, 38 տարեկան է։

1966-1970 թվականներին մեր մայրաքաղաքի համար ամենահրատապ հարցերից էր մարդատար տրանսպորտի շուտափույթ կարգավորումը: Խնդիրը պայմանավորված էր այդ տարիներին բնակչության աճի աննախադեպ տեմպով:


1962-1964 թվականներին մշակված Երեւանի նոր հատակագծի համաձայն` մետրոպոլիտենի միջոցով ազգաբնակչության տրանսպորտային սպասարկումն ամենաարդյունավետն էր դիտվում եւ համապատասխանում էր մայրաքաղաքի զարգացման հեռանկարին:

Ի պատիվ Հայաստանի եւ մեր մայրաքաղաքի այն ժամանակվա իշխանությունների՝ 1971 թվականին ստացվեց ստորգետնյա արագընթաց տրամվայի շինարարության թույլտվությունը, ապա 1977 թվականին նաեւ համաձայնություն տրվեց, որ այն վերափոխվի մետրոպոլիտենի շինարարության։

Առաջին հորատումներն սկսվեցին 1972 թվականին` Կասյան-Կիեւյան փողոցների խաչմերուկում: Պայմանավորված Երեւանի ընդերքի երկրաբանական բարդ կառուցվածքով եւ ստորգետնյա ջրերի առկայությամբ` մետրոյի գծի յուրաքանչյուր սանտիմետրի համար շինարարները համառ եւ անզիջում պայքար էին մղում, այդ իսկ պատճառով առաջխաղացման թափը զգալիորեն զիջում էր գոյություն ունեցող միջինին:

Մետրոպոլիտենը` շինարարական եւ ճարտարապետական տեսակետից բարդ կառույց լինելուց բացի, բարդ է նաեւ իբրեւ տրանսպորտային համակարգ. մինչեւ շահագործումը անհրաժեշտ էր հաշվի առնել նաեւ այս հանգամանքը եւ շինարարությանը զուգահեռ հարկ էր մտածել նաեւ մետրոպոլիտենը շահագործող կադրերի պատրաստման մասին: Երեւանի մետրոպոլիտենի շահագործման առաջին իսկ օրից, տարբեր ծառայություններում մշտական աշխատանքի էին հրավիրվել նաեւ 40 հմուտ մասնագետ այլ մետրոպոլիտեններից:

Մետրոյի բացման արարողությունը տեղի է ունեցել 1981 թվականի մարտի 7-ին։ Հանդիսավոր այդ օրը շահագործման է հանձնվել 5 կայարան` «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան», «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ», «Սասունցի Դավիթ», իսկ հետագայում արդեն` 1983 թվականին «Գործարանային», 1984 թվականին` «Շենգավիթ», 1986 թվականին` «Գարեգին Նժդեհի հրապարակ», 1989 թվականին` «Զորավար Անդրանիկ» եւ 1997 թվականին` «Չարբախ» կայարանները։

«Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն-ը ներկայումս ունի ավելի քան 12,1 կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ, 10 կայարան, շահագործվում է 30 վագոն, 24 շարժասանդուղք, 8 քարշային ենթակայան եւ այլն:

Մետրոպոլիտենը տարեկան տեղափոխում է ավելի քան 15 մլն. ուղեւոր: Այն տրանսպորտային միջոց լինելուց բացի, ունի նաեւ ռազմավարական նշանակություն: Երեւան քաղաքի վերգետնյա տրանսպորտի երթեւեկության ներկա հիմնախնդիրներից զուրկ է մետրոպոլիտենը եւ պատահարների առումով` ամենահուսալին:

Ակնհայտ է, որ որպես մայրաքաղաքային հասարակական տրանսպորտային միջոց, այսօր զարգացման ամենաիրատեսական հեռանկարն ունի մետրոպոլիտենը, որովհետեւ լինելով արագ, անվտանգ, էկոլոգիապես մաքուր եւ հարմարավետ, այն լինելու է ապագայի տրանսպորտը:

Ներկայումս Երեւանում իրականացվող զանգվածային բարեփոխումները, բարեկարգումներն ու ժամանակակից ոճով մայրաքաղաքի համար խիստ կենսական նշանակության կառուցապատումները, մեզ բոլորիս հույս ու եռանդ են ներշնչում, որ պահպանելով ու զարգացնելով աշխատանքային ներկայիս տեմպերը, շատ մոտ ապագայում կունենանք էլ ավելի բարեկարգ, հարմարավետ եւ ներկայանալի մայրաքաղաք, որը մեր բազմադարյա ու հնամենի Երեւանին կհաղորդի տակավին երիտասարդ եւ ժամանակակից տեսք, ինչպես նաեւ լիահույս ենք, որ մետրոպոլիտենը եւս կընդլայնի իր գործունեության շրջանակները՝ յուր սպասարկման ոլորտ ընդգրկելով մայրաքաղաքի նորանոր տարածքներ։