Շենգեն վիզա տրամադրելը պատուհաս մի՛ դարձրեք. Բաց նամակ եւ ստորագրահավաք է նախաձեռնվել
Հայաստանում ԵՄ երկրների դեսպանատներում եւ Վիզաների կենտրոններում Հայաստանի քաղաքացիներին անհարկի վիզաների մերժումների եւ ոչ հարգալից վերաբերմունքի հետ կապված ավելի քան 80 տուրիստական ընկերության ներկայացուցիչներ Բաց նամակ են գրել եւ նախաձեռնել նաեւ ստորագրահավաք՝ Շենգեն վիզա տրամադրելը պատուհաս մի՛ դարձրեք կարգախոսով։
Բաց նամակ ՀՀ կառավարությանը, Եվրամիության հայաստանյան գրասենյակին
Հարգելի պարոնոնայք,
Ձեզ են դիմում ՀՀ արտագնա տուրիզմով զբաղվող ավելի քան 80 ընկերությունների ներկայացուցիչներ՝ հարցին ընթաց ք տալու և մեր իրավունքները պաշտպանելու ակնկալիքով:
2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ՀՀ քաղաքացիների մեջ արթնացրել է հույս՝ լինելու իսկապես հպարտ և արժանապատիվ քաղաքացի: Այս արժանապատվության զգացումը ցանկանում է ունենալ մեզանից յուրաքանչյուրը՝ առաջին հերթին իր աշխատանքային ոլորտում:
Ցավով պետք է նշենք, որ ՀՀ-ում տեղակայված դեսպանատների հետ աշխատանքում թե՛ ոլորտի աշխատակիցները, թե՛ ՀՀ սովորական քաղաքացիները դեռևս բախվում են ոչ արժանապատիվ վերաբերմունքի:
Սովորաբար Եվրոպա ասելիս մենք առաջին հերթին հիշում ենք մարդու իրավունքներ հասկացությունը:
Սակայն ցավալիորեն տպավորությունը այլ է, երբ առնչվում ես վիզա ստանալու ոչ հաճելի գործընթացի հետ: Այս պարագայում բախվում ես ոչ միայն ոչ հարգալից վերաբերմունքի, այլ նաև կողմնապահության և երբեմն նույնիսկ մարդու իրավունքի ոտնահարման իրավիճակի:
Դեսպանատներում հարցազրույց անցնելիս երբեմն տպավորություն է, որ սրահում հավաքված են պոտենցիալ փախստականներ, այլ ոչ թե մարդիկ, որոնք պարզապես մեկնում են հանգստի, գործնական կամ անձնական ճամփորդության: Հանգստի մեկնելը երբեմն իսկական մղձավանջի է վերածվում:
Չմեկնաբանված մերժումներ և անհարկի անվստահություն, պայմանավորվածությունների ձեռքբերման ոչ նորմալ համակարգեր, անպատասխան հեռախոսազանգեր, անհիմն բարդացումներ, ավելորդ թղթաբանություն, աշխատակիցների կոպիտ վերաբերմունք: Որոշ դեպքերում խնդիր է նաև ժամադրություն վերցնելը, իսկ նշանակված ժամը ոչ միշտ է համապատասխանում իրականությանը: Խնդիր առաջանալու դեպքում էլ, ՀՀ ԱԳՆ դիմելիս հարցումը մնում է անպատասպան և խնդիրը լուծում չի ստանում. այնպիսի տպավորություն է, ասես ՀՀ քաղաքացին չունի դեսպանատների անպատասխանատու գործելաոճի դեմ իր իրավունքները պաշտպանելու որևէ լծակ:
Մերժման «սև թուղթն» էլ ՀՀ քաղաքացիներին հաճախ տրվում է իրենց իսկ լեզվով՝ ուզում ես հասկացիր, ուզում ես ոչ:
Մյուս կողմից կա նաև տպավորություն, որ դեսպանատները վիզաներ տրամադրելիս առավելություն տալիս ոլորտի խոշոր ընկերությունների տրամադրած փաստաթղթերին: Սա էլ իր հերթին մոնոպոլացնում է արտագնա տուրիզմի դաշտը և խոշոր հարված է փոքր բիզնեսին:
Այսպե՞ս են լինում մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները: Դեպի այսպիսի՞ վերաբերմունք ենք մենք այսքան ձգտել: Ի վերջո ո՞վ է իրավունք տվել նման կերպ վարվել ՀՀ քաղաքացու հանդեպ դիվանագիտական կառույցներին: Ու՞մ բացթողումն է՝ մեր պետությա՞ն, քաղաքացիների՞, թե մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցների:
Շնորհակալություն նամակը ընթերցելու համար: Ակնկալում ենք շուտափույթ ընթացք:
Նախաձեռնությանը կարող են միանալ նաև ՀՀ բոլոր քաղաքացիները՝ ստորագրելով պետիցիան հետևյալ հղումով:


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...