Զուգահեռ իրականություններ Երեւանում եւ Ստեփանակերտում. Ուր են տանում զարգացումները
«Փաստ» թերթը գրում է.
«Նախօրեին Վազգեն Սարգսյանի 60-ամյակի կապակցությամբ Երեւանում ու Ստեփանակերտում միջոցառումներ էին, որոնց մասնակցում էին հայաստանյան եւ արցախյան ներկա եւ նախկին քաղաքական վերնախավի անդամներ: Երեւանում ներկա էին նոր իշխանության առաջին դեմքերը, Փաշինյանը ներկա չէր, որովհետեւ Բրյուսելում էր: Ստեփանակերտում ներկա էր արցախյան վերնախավը, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանը: Արցախ էր մեկնել նաեւ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը: Մյուս եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, Երեւանում էր:
Վազգեն Սարգսյանի հանդեպ քաղաքական դաշտում առկա վերաբերմունքը ընդհանուր առմամբ դրական է: Բոլոր գործուն սուբյեկտները Վազգեն Սարգսյանին գոնե հրապարակավ հիշատակում են դրական երանգներով: Սա եզակի դեպք է, երբ քաղաքական դաշտն ունի կատարյալ միասնություն այս հարցում: Սակայն ինքնին երկու զուգահեռ միջոցառումների կազմը հուշում է, որ նման կատարյալ միասնություն չկա: Չկա նաեւ հակադրություն, գոնե ցցուն արտահայտվող հակադրություն չկա, սակայն կան երկու զուգահեռ իրականություններ:
Մի կողմից՝ սա կարելի է մեկնաբանել որպես որոշակի անջրպետ Հայաստանի եւ Արցախի վերնախավերի միջեւ: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ որոշակի խնդիրներ ու թյուրըմբռնումներ վերնախավերում միմյանց հանդեպ կան: Մեկ այլ կողմից էլ նկատվում է, այսպես ասած, որոշակի ինքնավարություն, երբ երկու վերնախավերը անպայմանորեն շաղկապված չեն, ավելին, չկա այն հին ուղղահայացը, որտեղ վերեւում Հայաստանն էր, ներքեւում՝ Արցախը:
Արցախում սպասվող նախագահական ընտրություններից առաջ այս զուգահեռ իրականությունների վիճակը բավական հետաքրքրական է: Մի կողմից պարզ է, որ Հայաստանը չի կարող բաց թողնել Արցախը ու երկու վերնախավերը միշտ էլ աշխատելու են միմյանց հետ: Մեկ այլ կողմից էլ Արցախն է հայտնվում երկակի վիճակում, որովհետեւ Երեւանից ղեկավարման վահանակի չկիրարկման դեպքում ձեռք է բերում որոշակի ներքին ներքաղաքական ինքնուրույնություն, ինչն անսովոր է Արցախի համար:
Նախագահական ընտրություններից առաջ հետաքրքիր է, թե ինչպես կտրանսֆորմացվի այդ ներքին ինքնուրույնությունը, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ որոշակի շրջանակներ Արցախը պլացդարմ են փորձում դարձնել Հայաստանում ընդդիմադիր պայքարի դիրքերն ամրապնդելու համար: Արցախի եւ Հայաստանի վերնախավերն առայժմ կարողանում են խուսափել կոնկրետ էսկալացիայից, չնայած ակնհայտ է, որ հարթելու առիթներ շատ են լինում, մյուս կողմից էլ ուղղահայաց հարաբերություններին փոխարինելու եկած հորիզոնական հարաբերությունները չեն կարողանում ապահովել նույն ինտենսիվությունը:
Մեկ այլ դրվագ եւս կա, որ առավել կենցաղային բնույթ ունի, քան քաղաքական: Այս կամ այն միջոցառմանը ներկա գտնվելիս ներկաները առաջնորդվում են անձնական համակրանքով կամ հակակրանքով. կախված հրավիրվածների կազմից՝ որոշում են՝ լինե՞լ այդտեղ, թե՞ ոչ: Արցախի հարցում, արցախյան ազատամարտին վերաբերող հարցերում այս կենցաղայնությունը եւս պետք է բացառել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...