Գրիբոյեդով գյուղի բնակիչները ճանապարհ են փակել
Գրիբոյեդով գյուղի բնակիչները փակել են Էջմիածնի ճանապարհը, պահանջը մեկն է՝ ճանապարհի բարեկարգում: Գյուղի բնակիչներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ, SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց.
«Մեզ ասում են՝ փողերը տվեք, բարեկարգենք, հիմա մենք որտեղի՞ց փող տանք: Ասում են՝ 50 տոկոսը դուք արեք, 50-ը՝ մենք»:
Ակցիայի մասնակիցը հայտնեց, որ ճանապարհն ամբողջությամբ փակ է, գյուղի 90 տոկոսն ակցիայի է դուրս եկել:
«Հեսա կնանիք-մնանիք էլ կգան ու վերջ: Գրիբոյեդով խաչմերուկի մայրուղին է: Առաջին անգամ ենք ակցիա անում, միշտ համեստ, խելոք նստել ենք մեր տեղը, սպասել ենք, որ մի բան կլինի»,- ասաց նա:
Վերջինս հայտնեց, որ տեղում է Ոստիկանության վարչության պետը, սպասում են մարզպետին: Հարցին՝ ի՞նչ վիճակում է ճանապարհը, որի բարեկարգման պահանջով ակցիա են իրականացնում, նա ասաց.
«Ճանապարհ չկա ստեղ, եթե գաք, ձեր մեքենան հաջորդ օրը չի քշվելու, պիտի տանեք ռեմոնտի, մեծ ծախսերի հետ է կապված լինելու, տրակտորով պիտի գնաք-գաք, ջրերի մեջ, մի ահավոր վիճակ, պատկերացնելու չի, արդեն երրորդ տարին է՝ այս վիճակն է»:


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)