Առանց անկախ Ուկրաինայի Մոսկվան կգա Լեհաստանի հետեւից. Զելենսկի
Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Լեհաստանի եւ Ուկրաինայի միջեւ վեճով, բայց առանց անկախ Ուկրաինայի Մոսկվան կգա Լեհաստանի հետեւից։ Այս մասին նա ասել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու հետ Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում։
Զելենսկին հիշատակել է «մեր հասարակություններում առկա ոչ հեշտ պահերի մասին», բայց, նրա խոսքով, նախագահները պետք է այնպիսի քաղաքականություն վարեն, որը երկու ժողովուրդներին միասին կպահի։
«Առանց մեր պետության անկախության Մոսկվան անխուսափելիորեն կգա այստեղ, հետո՝ Եվրոպա։ Առանց մեր անկախության Մոսկվան անխուսափելիորեն կգա Լեհաստանի հետեւից։ Ուստի կարեւոր է, որ մենք լինենք։ Կարեւոր է, որ լինեք դուք։ Կարեւոր է, որ լինեն Ուկրաինան եւ Լեհաստանը, եւ կարեւոր է, որ մենք միասին լինենք»,- ասել է նա։
Նա Նավրոցկուն հրավիրել է Ուկրաինա՝ նշելով, որ դա «կարեւոր է մեր հասարակությունների համար»։
«Ուկրաինան պաշտպանում է իրեն եւ իրենով՝ Եվրոպան։ Եվ ամենամեծ գինը մենք ենք վճարել՝ մեր մարդկանց կյանքը»,- ասել է Ուկրաինայի նախագահը՝ ընդգծելով, որ Ուկրաինան երախտապարտ է Լեհաստանին աջակցության համար։
Նա միաժամանակ քաղաքական գործիչներին զսպվածության կոչ է արել հայտարարություններում, որոնք սպառնում են երկու ժողովուրդների միասնությանը։
«Մեզ բոլորիս անհրաժեշտ է ուշադիր եւ զգույշ լինել։ Ռուսաստանը պառակտում է ցանկանում, ցանկանում է քայքայել երկու ժողովուրդների միությունը։ Թույլ չենք տա նրանց անել դա»,- ասել է նա։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ