«Օպելում» պայթյուն է տեղի ունեցել. Վարորդին այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում՝ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ, «Opel» մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ, հաղորդում է Shamshyan.com-ը։
Օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդին, ում այնուհետև տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Պայթյունի հետևանքով ավտոմեքենայի դիմապակին, դռները վնասվել են և հետևի ապակու դետալներն էլ շպրտվել ու լցվել են կայանված մեկ այլ «Opel»-ի վրա:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ