Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտ Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ Դմիտրիև Քննիչները կանցկացնեն «համալիր հետաքննություն Մեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. Լավրով Չինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժ Իրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի» Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզում Բոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ Վենս Ես Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. Թրամփ Վարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանը Սահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետները Հայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան

Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանանՕլիմպիական խաղերի բացումից հետո Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան. APԵթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ ԶելենսկիՊարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվելԱպօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինՀղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ից հերքում ենՍտորագրվել է համագործակցության հուշագիրՋուր չի լինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզում Ամերիկյան թիմը սկսում ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները. ԱՄՆ-ը դեսպանատունՍադրանքներ Ալեն Սիմոնյանի դեմ ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյnւնավտանգ է Մերձավոր Արևելքի համար. ԼավրովՄեծ վթար Զոդի կամուրջի մոտ. վիրավորները հոսպիտալացվել ենԵրևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի. ՕվերչուկԼարսը փակ է բոլոր մեքենաների համարԱՄՆ-ի հետ բանակցությունները նախատեսված են անցկացնել Օմանում. Աբբաս ԱրաղչիԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներումԿասեցվել է «ՄԿՕԻԼ» ՍՊԸ- ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքի գործունեությունըԶելենսկին հայտնել է զnhված ուկրաինացի զինծառայողների պաշտոնական թիվըՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետությունների կողմից առաջնորդվող, գործնական և տվյալների վրա հիմնված․ ՀովհաննիսյանՏեքստը մարտին, հանրաքվեն՝ ավելի ուշ․ Գալյանի վստահեցմամբ՝ ՀՀ նոր սահմանադրությունն այլ երկրների ցանկությունը չէԻրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներինԱՄՆ-ն կբանակցի Իրանի հետ, եթե Թեհրանը վերադառնա նախկին ձևաչափին. AxiosՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքովՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Ուկրաինայում հակամարտությունը «ինչ-որ մի պահի կավարտվի». ՌուբիոԱրամ Ա-ն դիմել է ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ Բաքվի հայ բանտարկյալների ազատ արձակման հարցովԿլիմայի փոփոխության պատճառով ձմեռային Օլիմպիական խաղերը վտանգի տակ են․ Լևոն ԱզիզյանԴեսպան Մկտչյանը ներկայացրել է կրոնի և հավատքի ազատության հիմնարար իրավունքի պաշտպանության հարցում ՀՀ մոտեցումներըՄբապեն մոտ է պատմական ռեկորդի. ֆրանսիացին կարող է գրանցել 21-րդ դարում լավագույն ցուցանիշըՆիկիտա Սիմոնյանի անվան փողոցի վերաբերյալ հարցեր․ Արմեն Նիկողոսյանի պարզաբանումը Armsport.am-ինՄիայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվելԷնդրյուի և Էպշտեյնի ամոթալի կապերի մասին փաստաթղթերը վերստին հարցեր են բարձրացնում Ոչ ոք կանանց չի ստիպում փոխնակ մայրության գնալ. բոլոր փոխնակ մայրերը ֆինանսապես կայուն ենՄենք արագ ենք սովորում խաղաղությանը, դա յուրահատուկ զգացողություն է. ԱլիևՎարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետՎաշինգտոնը փորձում է անհնարինը հնարավոր դարձնել«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներինն էԲժշկական ծառայություններից օգտվելիս էլեկտրոնային ՀԴՄ–ն պարտադիր կդառնա․ օրենսդրական նախագիծԴուք ձեր անցած ճանապարհով լավ օրինակ եք երեխաների համար
Քաղաքականություն

ԱՄՆ-ն դադարեցնում է Green Card-ի խաղարկության ծրագիրը․ ինչպես դա կազդի Հայաստանից դիմողների վրա

ԱՄՆ-ը դադարեցնում է Green Card-ի խաղարկության ծրագիրը Ռոդ Այլենդ նահանգի Բրաունի համալսարանում տեղի ունեցած հրաձգությունից հետո, քանի որ կրակողը երկիր էր մուտք գործել Diversity Lottery (DV1) ծրագրով՝ ստանալով Green Card, հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։ «Նախագահ Թրամփի հանձնարարությամբ ես անհապաղ հանձնարարեցի USCIS-ին դադարեցնել DV1 ծրագիրը, որպեսզի երաշխավորվի, որ այլևս ոչ մի ամերիկացի չի տուժի այս աղետալի ծրագրից»,- գրել է Նոեմը։

Կրակոցներ, որոնք ոչ միայն հանցագործություն էին, այլև դարձան ողջ երկրի քաղաքականության վերանայման պատճառ։ Ռոդ Այլենդ նահանգի Բրաունի համալսարանում հրաձգության հեղինակը՝ Կլաուդիո Մանուել Նևեշ Վալենտեն, ԱՄՆ է մուտք գործել 2017 թվականին՝ Green Card-ով։

ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հենց սա է մատնանշել որպես Green Card-ի խաղարկության ծրագիրը դադարեցնելու պատճառ։  Նոեմը հիշեցրել է, որ Թրամփը դեռ իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում պայքարում էր՝ դադարեցնելու այս ծրագիրը այն բանից հետո, երբ Նյու Յորքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամի վարած բեռնատարը   մխրճվել էր մարդկանց բազմության մեջ։ Զոհվել էր ութ մարդ։ Այդ բեռնատարի վարորդը նույնպես երկիր էր մուտք գործել DV1 ծրագրով։

Եւ այսպես, ԱՄՆ-ը դադարեցնում է Green Card-ի խաղարկության ծրագիրը։ Որոշման մասին հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։

«Նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ ես անմիջապես հանձնարարել եմ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը դադարեցնել DV1 ծրագիրը, որպեսզի երաշխավորվի, որ այլևս ոչ մի ամերիկացի չի տուժի այս աղետալի ծրագրից»,– հայտարարել է Նոեմը։

Ինչ է Diversity Visa ծրագիրը։ գործում է ԱՄՆ ներգաղթի մասին օրենքի շրջանակում ավելի քան երեք տասնամյակ։ Նախատեսված է ԱՄՆ ներգաղթի համակարգում աշխարհագրական բազմազանություն ապահովելու համար և հնարավորություն է տալիս այն երկրների քաղաքացիներին, որոնցից ԱՄՆ ներգաղթը համեմատաբար ցածր է, մասնակցել վիճակախաղի։

Ամեն տարի ծրագրի միջոցով տրամադրվում է  50–55 հազար մշտական բնակության վիզա։ Մասնակիցները նախ ընտրվում են պատահական վիճակահանությամբ, ապա անցնում են բազմաստիճան ստուգումներ՝  հարցազրույց, բուժզննում և անվտանգային  ստուգումներ։ Ծրագրում   նաև սահմանափակում կա․ որևէ երկիր չի կարող ստանալ ընդհանուր վիզաների ավելի քան 7 տոկոսը։

Diversity Visa ծրագիրը տարիներ շարունակ եղել է քաղաքական քննադատության թիրախ, քանի որ երկիր մուտք գործած միգրանտների կողմից հանցագործությունները զգալի թիվ են կազմում։

Այս անգամ վիզայի դադարեցման կտրուկ որոշումն ընդունվել է  հերթական հանցագործությունից հետո՝ իշխանությունների պնդմամբ՝ անվտանգության ռիսկերը նվազեցնելու նպատակով։

Ինչ է սպասվում․ Reuters-ի փոխանցմամբ՝ խոսքը ներկայում ծրագրի ժամանակավոր դադարեցման  մասին է։ Դրա ամբողջական չեղարկման համար անհրաժեշտ է Կոնգրեսի միջամտությունը, քանի որ ծրագիրն ամրագրված է օրենքով։

Մինչև այդ՝ ԱՄՆ ներգաղթի ծառայություններին հանձնարարված է կասեցնել Diversity Visa ծրագրի ընթացիկ գործընթացները՝ մինչև հետագա քաղաքական որոշումները։

Ծրագրի դադարեցումը կարող է լրջորեն ազդել տասնյակ հազարավոր դիմողների վրա ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների, որոնց համար Green Card-ի խաղարկությունը տարիներ շարունակ եղել է ԱՄՆ տեղափոխվելու հիմնական օրինական ուղիներից մեկը։