«Իմ քայլի» պատգամավորն աշխատողներին շարիկ գլորող է անվանում (Տեսանյութ)
Երբ ասում են՝ պետական համակարգում 10 հազար քաղաքացի մնալու է գործազուրկ, խոսքը պորտաբույծների մասին է. կարծում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: SHANTNEWS.am-ի հարցին, թե ինչ հետևանքներ կարող է բերել մի շարք ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի ու հիմնադրամների փակումը, Հովակիմյանը ասել է հետևյալը.
«Ժամանակին պետական կառավարման համակարգին կից ստեղծվել են ՊՈԱԿ-ներ, հիմնադրամներ, որոնց նպատակը վերնախավում գտնվող այս կամ այն անձին աշխատանքով ապահովելն է եղել: Ստեղծվել են կառույցներ, որոնք ՕԳԳ չեն ունեցել, կրկնել են այս կամ այն նախարարության գործառույթները, ժամավաճառությամբ են զբաղվել, տեսական ծրագրեր են գրել, որոնք երբեք չեն իրագործվել»:
Այս եղանակով աշխատատեղերի խնդիր լուծելը Հովակիմյանը ճիշտ չի համարում: Նշում է.
«Եթե մեր խնդիրը պորտաբույծներ պահելն է նրա համար, որ աշխատատեղ լինի, որ ասենք՝ մարդն աշխատանք ունի, դե, եկեք, ինչքան ՀՀ քաղաքացի կա, ընդունեն պետական աշխատանքի, մարդիկ ոչինչ չանեն, ինչ-որ տեղ նստած շարիկ գլորեն, մենք էլ ասենք` գործազրկության հարցը լուծեցինք: Պետական կառավարման համակարգում մարդիկ պետք է գործ անեն»:
10 հազար կրճատումը ոչ թե նախարարությունների օպտիմալացման արդյունքում է լինելու, այլ պետական կառույցներին կից այդ հիմնադրամների:
Մանրամասները` տեսանյութում:


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)