Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անծանոթ անձանց մի՛ տրամադրեք անձնական տվյալներ․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ) Հաստատվեց Գյումրու 2026 թվականի բյուջեն Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին Հպարտ ենք շարունակել հանձնառու մնալ տարածաշրջանում խաղաղության աջակցությանը․ ԵՄ առաքելություն Կոռուպցիայի կանխարգելումն ավելի արդյունավետ կդառնա. օրենսդրական փոփոխություն Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գազայում վարակիչ հիվանդությունների բռնկում է գրանցվել. Al Jazeera Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում․ ԿԳՄՍՆ Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ դեսպան ԱՄՆ-ն դադարեցնում է Green Card-ի խաղարկության ծրագիրը․ ինչպես դա կազդի Հայաստանից դիմողների վրա TikTok-ը վաճառելու է իր ամերիկյան ընկերությունը Մենք չունենք տեղեկություն, որ «Ինտերը» մտադիր է պայմանագիր կնքել Էդուարդ Սպերցյանի» հետ

Անծանոթ անձանց մի՛ տրամադրեք անձնական տվյալներ․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)Նախատոնական օրերին Պարեկային ծառայությունը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում խոշոր առևտրի կենտրոնների մոտՀաստատվեց Գյումրու 2026 թվականի բյուջենՍերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններինՀայտնաբերվել է առանց ակցիզային դրոշմանիշների 6380 տուփ ծխախոտՀպարտ ենք շարունակել հանձնառու մնալ տարածաշրջանում խաղաղության աջակցությանը․ ԵՄ առաքելությունԴանիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէԿոռուպցիայի կանխարգելումն ավելի արդյունավետ կդառնա. օրենսդրական փոփոխությունԳերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԳազայում վարակիչ հիվանդությունների բռնկում է գրանցվել. Al JazeeraԲունդեսրատը հավանություն է տվել Գերմանիայում զինվորական ծառայության մասին օրենքինՄենք պատրաստ ենք քննարկել Ուկրաինայում ընտրությունների անվտանգության ապահովման հարցը. Պուտին Պուտինը բաց է Մակրոնի հետ երկխոսության համար, եթե ֆրանսիական կողմն իսկապես պատրաստ է խոսելու և կպահպանի պարկեշտության տարրական չափանիշները․ ԼավրովՖինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում․ ԿԳՄՍՆԱլավերդի-Ճոճկան ավտոճանապարհին բшխվել են «Volkswagen Passat»-ը և «Howo» բետոնախառնիչը. 2 վիրավnրներից մեկին ուղղաթիռով տեղափոխել են ԵրևանԱռաջիկա օրերին պատրաստվում եմ դիմել ԿԽՄԿ ղեկավարությանը՝ խնդրելով պարզաբանում տրամադրել Ռուբենի կարգավիճակի վերաբերյալ. Վերոնիկա ԶոնաբենդՍարմեն Բաղդասարյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ դեսպանՆիկոլ Փաշինյանը Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունըԼիբանանա-իսրայելական խաղաղության բանակցությունների երրորդ փուլը կկայանա 2026 թվականի հունվարի 7-ինԱՄՆ-ն դադարեցնում է Green Card-ի խաղարկության ծրագիրը․ ինչպես դա կազդի Հայաստանից դիմողների վրաՍեղանի խաղերը մտերմացնում են ընտանիքներին տոների ժամանակ. ConversationԱՄՆ Սենատը մինչեւ նոր տարի չի լուծի պետական մարմինների ֆինանսավորման հարցը. PoliticoԹուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է վթարի ենթարկվելԱրդյոք գիտեն՝ որ ուղղությամբ է համագործակցել. Սերժ Սարգսյանը՝ Եզրաս Սրբազանի՝ КГБ գործակալ լինելու մասինԿամպուչիայի մոտ 500 հազար բնակիչներ հեռացել են իրենց տներից Թաիլանդի հետ հակամարտության պատճառովԱռանց անկախ Ուկրաինայի Մոսկվան կգա Լեհաստանի հետեւից. ԶելենսկիՔայլի Ջենները Kylie Cosmetics-ի տոնական երեկույթին հիացրել է իր շքեղ վարդագույն զգեստովՀայկական YEPREM բրենդի զարդերը փայլել են «Էմիլին Փարիզում» սերիալի 5-րդ եթերաշրջանումTikTok-ը վաճառելու է իր ամերիկյան ընկերությունը FIFA The Best. Կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ու ավագի քվեարկությունըԲանգլադեշում բողոքի ցույցեր են տեղի ունենում երիտասարդ քաղաքական գործչի մաhից հետոՄենք չունենք տեղեկություն, որ «Ինտերը» մտադիր է պայմանագիր կնքել Էդուարդ Սպերցյանի» հետԲժիշկը զգուշացրել է ցածր յուղայնությամբ մթերքների վտանգների մասինԵրևակայության ուժը. Գիտնականները բացահայտել են դրական մտածողության նյարդակենսաբանական հիմքը«Իմնեմնիմի-2» անվանումը ստացած քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ փաստաբանՈւհանը Միսուրիի նահանգից պահանջել է 50 մլրդ դոլար անվանարկման համարՀՀ ավիացիան դեռ ԵՄ «սեւ ցուցակում» է, բայց եվրոպացիները վերջին այցի ժամանակ չեն գտել անվտանգության սպառնալիքներ. «Հետք»Ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը ժամանեց Հայաստանի «Այրում» կայարան (տեսանյութ)29-ամյա տղամարդը Երևան-Մոսկվա չվերթի օդանավում իրեն ոչ ադեկվատ է պահել, ապա տևական ժամանակ հայհոյել աշխատակիցներին«Արմավիր» ՔԿՀ-ում մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ քննարկում՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ԱՆ ՔԿԾ ներկայացուցիչների մասնակցությամբԵրևանի թիվ 86 և թիվ 44 մանկապարտեզներում բացվել են վաղ մանկության տարիքի խմբեր«Օպելում» պայթյուն է տեղի ունեցել. Վարորդին այրվածքներով տեղափոխել են հիվանդանոցՈստիկանության նախկին պաշտոնատար անձը կաշառքի միջնորդության պատրվակով տարբեր անձանցից գումար է ստացել. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էԱդրբեջանի խորհրդարանը որոշում է ընդունել երկրում մասշտաբային համաներման մասինԴատախազության հայցը բավարարվել է. Արագածոտնի Շամիրամ համայնքին կվերադարձվի 17.7 հա մակերեսով հողատարածք Կառավարության ֆինանսավորմամբ նորոգվել է Երևանի մետրոպոլիտենի «ուղեղը»՝ կարգավարական կենտրոնըԾառայողական պարտականությունները անբարեխիղճ կատարելու մեջ մեղադրվող քննիչի գործն ուղարկվել է դատարանՌուսաստանը եւ Ուկրաինան զոհված զինվորականների մարմիններ են փոխանակելՊուտինը կասկածել է, որ Զելենսկին իսկապես տեսանյութը նկարահանել է Կուպյանսկի մուտքի մոտ
Հայաստան

Ատոմ Ջանջուղազյանի մեկնաբանությունը` 10 հազար պետական աշխատողների կրճատման մասին. (Տեսանյութ)

«Մենք չենք պատրաստվում որևէ բան թաքցնել, որևէ գաղտնիք չկա, և այստեղ բացահայտման մասին խոսելը տեղին չէ։ Մենք չենք պատրաստվում և հնարավոր էլ չի անել ոչ թափանցիկ, ոչ հրապարակային ճանապարհով օպտիմալացում, որովհետև այդ փաստաթղթի մեջ չկա որևէ թիվ նշված, որ այսքան մարդ պիտի կրճատվի։ Այդ փաստաթղթի մեջ եղած ձևակերպումը վերաբերվում է նրան, որ անգամ նույնիսկ եթե խոսքը վերաբերի այսպիսի հնարավոր ելքի, միևնույնն է՝ պետք է համեմատել այ էդ թիվը և մնացած թիվը, ովքեր կարող են շահել հարաբերականորեն ասած տուժելուց»,- Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը Կառավարության լրատվական ծառայության միջոցով այսպես է մեկնաբանում 10 հազար պետական աշխատողների կրճատման վերաբերյալ օրերս տարածված լուրերը։

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրությունը, որտեղ կան պետական համակարգում աշխատող 10 հազար քաղաքացիների կրճատման մասին հիմնավորումներ։ Ֆինանսների նախարարի խոսքով՝ հավելյալ արդյունք ստեղծող որևէ պետական աշխատող կրճատումներից չի տուժելու։ Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ պետությունը նպատակաուղղված է ո՛չ թե պարզապես աշխատողների կրճատել, այլ՝ կառավարումն օպտիմալացնել: «Մենք փորձում ենք եղած միջոցներն օգտագործել՝ ավելի լավ արդյունք ստանալու համար։ Խոսքը չի վերաբերվում փող կրճատելուն, փողի խնայման հարց չի։ Ծախսվող փողի դիմաց առավելագույն արդյունք ստանալու խնդիր է փորձ արվում լուծել էս գործողությամբ»,- ասաց Ֆինանսների նախարարը։

Ըստ նրա՝ օպտիմալացումն այսօր վերաբերվում է միայն պետական կառավարման համակարգին, և ըստ պարոն Ջանջուղազյանի, Կառավարությունը հանգիստ չի վերաբերվում, որ մարդիկ կորցնելու են աշխատանքը: «Պետք է կարողանանք որոշումներ կայացնել՝ արդյոք մենք գնում ենք նեղ, անձնային, խմբային շահեր սպասարկելու, թե՞ դրանք մեծամասնության շահին ծառայեցնելու ճանապարհով։ Կառավարման համակարգի աճը տեղի է ունեցել տարիների ընթացքում՝ տարբեր գործոններով պայմանավորված»։ Նախարարի գնահատմամբ՝ բոլորը մշտապես դժգոհում են պետական կառավարման համակարգի չափերից և նրա մատուցած ծառայության որակից, բայց, երբ հերթը հասնում է գործողություններին, սկսում են դժգոհել: «Մենք պետք է ընտրություն կատարենք, և մեր կարծիքով մենք այդ ընտրությունը կատարել ենք։ Ճիշտ է այն ճանապարհը, որ ընտրվի լավագույն աշխատողը և նրանից պահանջվի լավ ծառայություն՝ հանրության համար։ Հակառակ դեպքում՝ մենք կունենանք այն, ինչ ունենք։ Այսինքն՝ գալիս են աշխատանքի և ոչնչով զբաղված չեն կամ կարող է և ինչ-որ բան գեներացնեն, որը որևէ տեղ չօգտագործվի»,- մեկնաբանել է Ատոմ Ջանջուղազյանը։