Կա՛մ Ձեր հայրը թաքցրել է Մարտի 1-ի զոհերին, կա՛մ Դուք ժուլիկ ու խաբեբա եք. Մարինա Խաչատրյանը՝ Հայկ Սարգսյանին (Լուսանկար, տեսանյութ)
Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառմանը:
«Պետք է հենց սկզբից խոստովանեմ, որ չեմ հետևում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ՖԲ-էջին։ Պարզվում է` շատ իզուր։ Որքաաան հետաքրքիր պահեր եմ հավանաբար բաց թողել։
Ի տարբերություն ինձ, մեր քաղաքացիներն ուշիուշով հետևում են համազգային պայքարի արդյունքում պաշտոններ ստացած «սիրասուն բալեքին»` հասկանալու համար, թե որ արժանիքի համար են նրանք հիմա վայելում ցոփ ու շվայտ կյանքի բերկրանքը։
Եվ այսպես, մեր քաղաքացիներն ինձ ուղարկեցին պարոն Սարգսյանի կողմից կատարված մի ուշագրավ գրառում և խնդրեցին իմ արձագանքը։ Նկարում ներկայացնում եմ այս շատ կարևոր ու խոսուն փաստաթուղթը։
«2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին հայրս արտասվելով տուն վերադարձավ և գուժեց, որ զոհեր ունենք»։
Այս առաջին նախադասությունն արդեն բավական է հարցեր տալու և պատասխաններ պահանջելու համար։
Պարո՛ն Սարգսյան, ոչ ոք ինձ թույլ չի տա ստել մի հայտնի փաստի մասին։ Մարտի 1-ի լուսաբացին որևէ զոհի մասին տեղեկատվություն չի եղել։ Դեռ ավելին` առկա են կադրեր, որոնցում Լևոն Տեր-Պետրոսյանը հանգիստ ու տաք նստած վայելում է իր ծխածոտը [այնտեղ լինեի, մի ադիալ էլ ես գցեի ուսերին]:
Իսկ ըստ բոլորիս հայտնի լուրերի, բախումները եղել են մարտի 1-ի երեկոյան, երբ մութն արդեն թույլ չէր տալիս տեսնել, թե ով ում ուղղությամբ է կրակում, իսկ Տեր-Պետրոսյանը, երևի էլի ծուխը թոքերը քաշելով, տանից դուրս չէր գալիս «ոչ իր ժողովրդին» տեր կանգնելու։
Հիմա քաղաքացիները, ես էլ նրանց հետ, սպասում են Ձեր գրառման կապակցությամբ պարզաբանման, ու, իրավիճակն ավելի հասկանալի դարձնելու ակնկալիքով, պահանջում են ընտրել հետևյալ երկու պարզ պատասխանից մեկը.
1. կամ մարտի 1-ի լուսաբացին արդեն եղել են զոհեր և, Ձեր հայրն այդ մասին իմանալով` նրանց մարմիններն ինչ-որ մի տեղ է թաքցրել ու չի տեղեկացրել իրավապահներին (գուցե ունեցել է հանցակիցներ)։
2. կամ Դուք մի հասարակ ժուլիկ ու խաբեբա եք` մեկը ձեր մեծախոս ու ստախոս թիմից։
Հ.Գ. Ստի ոտքը կարճ է, քիթը` երկար։
Հ.Գ.Գ. Անգրագետի երկու ոտքն է կարճ։ Երկար ոչ մի բան չունի։
Հ.Գ.Գ.Գ. Մենք պարտավոր ենք արդար լինել»։


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս