Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա Հայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջան Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը Հայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում

Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետԱլյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. ՌուբիոVolkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելուԱկնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. ԶախարովաՀայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ումԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջանՎրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետԿոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԿասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկըՄեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըՀայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում«Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ»․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին6 մեդալ՝ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայումԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքըՆպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն էՄեյվեզեր ընդդեմ ԹայսոնիՄոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ ՊեսկովՈւրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և ԱդրբեջանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՀորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՀաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարներըՀունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համարՔննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՊաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքներըԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»Հաղթանակներ, որոնք ոչինչ չեն որոշումՀուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունըԲասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում էՇրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցումՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռըՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններովԴատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեցՎահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններըՎենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ ReutersՈ՞ւր են անհետացել «Եկեղեցիների պուրակի» հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտերը. Մի քանի ժամ, հարյուրավոր մեկնաբանություններ և մի պատմությունԻրանում տեսչական ստուգումների մեխանիզմի շուրջ համաձայնություն կաԱյսօր, ԱՄՆ գործուն ներգրավվածությամբ, Հայաստանը և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Մհեր ԳրիգորյանՄեկ օրում բացահայտվել է 159 հանցագործություն. ՆԳՆՀայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումներըԱյսօր մինչև ժամը 20:00-ն Էջմիածնում ջուր չի լինիՇարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցը Հունաստան
Կարծիք

Գործող իշխանության համար լեգիտիմության հիմք է անհրաժեշտ, հեղափոխական զոհեր, քայլերթների համար դրդապատճառներ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարտի 1»-ի հեղափոխական դիսկուրսը.

Ցանկացած իշխանություն լեգիտիմության համար հանրային դիսկուրսի պահանջ ունի։
Ադրբեջանի ղեկավարի լեգիտիմության հիմքն է «գրավված» տարածքների վերադարձը։ Կուբայի հեղափոխական կառավարության հիմքը համաշխարհային, այսինքն ամերիկյան իմպերիալիզմի և կապիտալիզմի դեմ պայքարը։ Վրաստանում և Ուկրաինայում պայքարում են ռուսական իմպերիալիզմի դեմ և այլն։

Լեգիտիմության դիսկուրսից հրաժարումը կարող է տապալել իշխանությանը։

Նման դիսկուրսներ ունեն նաև տարբեր ինստիտուտները․ Հայ եկեղեցին 5-րդ դարից ի վեր նշում է Ավարայրի բարոյական հաղթանակը և սրբադասել է նահատակներին։ Շիաները մինչև հիմա նշում են 661-ին տեղի ունեցած Ալի Մարգարեյի մահը և նշում են այնպիսի էմոցիոնալ կերպով, կարծես դա երեկ է տեղի ունեցել։ Դա նույնպես իրենց լեգիտիմության դիսկուրսի հիմքն է։

Բնականաբար, լեգիտիմության դիսկուրսը պետք է ունենա որոշակի բառապաշար, կախված ժամանակից, տեղից և իրավիճակից՝ «նահատակ», «մարտիրոս», «քաղաքացի», «աշխատավոր ժողովուրդ», «սովետական սոցիալիստական մեծ հեղափոխություն», «թավշյա, ոչ բռնի հեղափոխություն», «հպարտ քաղաքացի», «հեղափոխության առաջներդ» և այլն։ Դրանք պետք է անընդհատ և ցանկացած առիթներով կրկնվեն, որպեսզի մեխվեն մարդկանց ուղեղներում։ Տիրապետել մարդկանց ուղեղները, նշանակում է ուղղորդել և իշխել նրանց վրա։


Կարգախոսները պետք է ունենան էներգետիկա և որևէ գործողության պոտենցիալ․ «հողը գյուղացուն, գործարանները բանվորներին», կամ «պայքար, պայքար մինչև վերջ», ինչպես նաև որևէ մի խորհրդանշական «ճակատամարտ», իրական, կամ բարոյական հաղթանակներով։ Եկեղեցու համար դա Ավարայրի ճակատամարտն է, ֆրանսիական հեղափոխության համար Բաստիլի գրավումը, կուբայական հեղափոխության համար Մոնկադա զորանոցի գրավումը։

Հայկական հեղափոխությունը նույնպես պետք է ունենա իր բառապաշարը և որպես խորհրդանիշ որևէ իրադարձություն։ «Ռադիոտան» գրավումը չի կարող համեմատվել Ձմեռային պալատի, կամ Մոնկադայի գրավվման հետ։

Արցախյան հաղթանակի ստորադասումը ապրիլյան դեպքերին հանրության կողմից չընդունեցին։ Մնում էր մի այլ իրադարձություն դարձնել հեղափոխության խորհրդանիշը։

Նման իրադարձությունները կարևոր են նաև երթերի և զանգվածային միջոցառումների համար։ Պետք է լինեն նաև թանգարաններ, սակայն «թավշյա, ոչ բռնի հեղափոխության» թանգարանի ստեղծման փորձը հանրության կողմից նույնպես չընդունվեց։

«Մարտի 1-ի» դեպքերը, ըստ էության, միակ իրադարձությունն է, որը կարելի է նշել որպես հեղափոխական իրադարձություն, հնարավոր Ավարայրի ճակատամարտ։ Դա հեղափոխական սիմվոլիկայի միակ հնարավոր նշանակալի իրադարձությունն է կարող դառնալ, և կարևոր չի, որ քսան տարի առաջ է եղել։

Գործող իշխանության համար լեգիտիմության հիմք է անհրաժեշտ, հեղափոխական զոհեր, քայլերթների համար դրդապատճառներ։

Ինչ վերաբերում է զոհերին, ապա նրանց ողբերգական մահը պետք է միավորի մարդկանց, լինի ապագայի համար դաս։ Սակայն ոչ լեգիտիմության դիսկուրսի համար շահարկման միջոց։

Առհասարակ, մարդկանց մահը քաղաքական նպատակների համար շահարկելն աընդունելի է, ինչպես նաև սրբապղծություն է, երբ երթի կազմակերպմանը մասնակցում են մարդիկ, որոնք եղել են բարիկադների հակառակ կողմում ու կրել են զենք ու ստացել հանդերձանք այդ նպատակի համար»։