Արձագանքում են Աննա Հակոբյանին՝ ակնարկելով հանգանակության արկղերի մասին
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն արձագանքել է իր հիմնադրամի նվիրատուների ցանկի հրապարակմանը եւ նշել, որ «մենք էլ որդեգրել ենք ծայրահեղ թափանցիկ գործելաոճ հենց այս պրոցեսի համար, որ լրագրողները մանրադիտակի տակ ուսումնասիրեն այն, որ բոլորն ամեն ինչ իմանան մեր մասին` ումից գումար ստացանք, ինչ արեցինք այդ գումարը, եւ այլն»։
Ի պատասխան այդ արձագանքի, ցուցակները հրապարակած օգտատեր Աննա Սահակյանը գրել է․
««Ինչ որ մի անհատ»,- այսպես է ինձ դիմել Աննա Հակոբյանը, շարունակում է հարցնել։ Որքան ինձ հայտնի է «Սիթի օֆ սմայլը» օդանավակայանում, ամենից երեւացող ու յուղոտ տեղում, դյութիֆրիում տեղադրել է իր արկղերը, որքան գիտեմ՝ երկու հատ, հանգանակության համար եւ որքան հայտնի է, ոչ միայն օդանավակայանում, այլ նաեւ այլ տեղերում։ Կան նաեւ «գթության» ակցիաներ, նման «ՍԱՍ»-ի կարկանդակներին։ Ինչու հաշվետվության մեջ եւ ոչ մի տողով չի նշվում այն ֆինանսական հոսքերի մասին, որոնք գալիս են այդ արկղերից ու մյուս իվենթներից։ Միթե այդպես էլ ոչ ոք չի գնել այդ կարկանդակները։ Եվ եւս մեկ հարց, եթե մեզ մոտ նման անկեղծ խոսակցություն է սկսել ընթանալ․ որքան հայտնի է, մեզ մոտ չի գործում Ռուսաստանի փոստային ծառայությունը, եւ եթե դուք հավաստիացնում եք, որ հիմնական հոսքերը եղել են գալա ընթրիքից ապա ինչու դրանք չեն հաշվառվել հուլիսին, ինչպես ասում եք, այլ հոկտեմբերին կամ դեկտեմբերին։ Ստացվում է, որ գալա ընթրիքի ժամանակ Ծառուկյանը տվել է հինգ միլիոն, դուրս է եկել, ապա հետ է վերադարձել ու տվել եւս հինգ միլիոն։ Խոսքը նույն օրվա մեջ կրկնվող նվիրատվությունների մասին է եւ նկատենք, որ ես ընդամենը հարցեր եմ տալիս»։

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս